Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթացներ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալ ցանկացողների համար <Հույս և ապագա> ՀԿ

15.09.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող <Հույս և ապագա> երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է վերապատրաստումներ այն անձանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:
Դասընթացներին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1)դիմում* (ձև1)` վերապատրաստող կազմակերպության ղեկավարի անունով (ղեկավար` O. Պողոսյան),
2) 3x4 չափսի լուսանկար,
3) բարձրագույն կրթության դիպլոմը,
4) աշխատանքային գրքույկը կամ քաղվածքը,
5) անձնագիրը,
6)մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր (գիտական աշխատություններ, հրապարակումներ կամ դրանց ցանկը)
7)Կազմակերպության հաշվեհամարին (220293350256000 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ ՓԲԸ) փոխանցված գումարի անդորրագիրը:
Բնօրինակները սկանավորվում և վերադարձվում են:
Դասընթացի արժեքը, ներառյալ սուրճի ընդմիջումները, կազմում է 65 000 դրամ:

Մասնակիցների փոխադրման և գիշերավարձի ծախսերը կազմակերպությունը չի հոգում։
Դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 10-ից սեպտեմբերի 27-ը ներառյալ:
Փաստաթղթերը ներկայացնել՝
Երևան – Հ. Բեկնազարյան 5 (հեռ. 094 88 44 84, 055 600121)
Գեղարքունիքի մարզ - ք. Մարտունի, Խանում Ղազարյան (հեռ. 094 60 50 04), Մանվել Սաֆարյան (հեռ. 093 33 00 16)
Վայոց ձորի մարզ – ք. Եղեգնաձոր, Ռուզաննա Կարապետյան (հեռ. 094 69 23 63, 0281 2 31 70)
Արարատի մարզ - ք. Մասիս , Դավիթ Հակոբյան (հեռ. 096 24 04 15)
Արմավիրի մարզ – ք. Արմավիր, Սոֆիկ Մինասյան (հեռ. 093 41 12 98)
Տավուշի մարզ-ք. Դիլիջան, Շուշանիկ Սահակյան (հեռ. 055 01 91 90, 094050696), ք. Իջևան, Ղազումյան Նաիրա (հեռ. 093 60 54 45)
Արագածոտնի մարզ-ք.Ապարան, Արև Հովհաննիսյան(հեռ. 093 15 17 41)


Դասընթացները կսկսվեն սեպտեմբերի 28-ից:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (094)884484, (055)600121 հեռախոսահամարներով կամ գրել apagahuys@gmail.com էլ. փոստի հասցեով:‬‬‬‬‬‬‬
‬‬*Դիմումի նմուշը (Ձև-1) կարող եք ներբեռնել http://www.armedu.am/arm/official.php?sec=anouns&p=2&id=548 կայքից: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-29 22:18:00