Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարունակում ենք ներկայացնել ՀՀ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը: Մարզի Ջերմուկ համայնքում սուբվենցիոն ծրագրերով կատարվել և կատարվելու են փողոցների ասֆալտապատման, գյուղական բնակավայրերում արտաքին լուսավորության ցանցի կառուցման, մանկապարտեզների շենքերի մասնակի վերանորոգման ու բակերի բարեկարգման, Ջերմուկ քաղաքի ճոպանուղու շինությունների հիմնանորոգման, նորերի կառուցման, ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքներ: Տեղեկացնենք, որ

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի 21.12.2020
2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի գլխավորությամբ այցելեցին Եղեգնաձորի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորված Արցախյան երկրորդ պատերազմի նահատակների շիրիմներին՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու հերոսների պայծառ հիշատակին: Այնուհետ այցելություն եղավ Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ նույնպես ծաղիկներ խոնարհեցին: Մարզպետարանի աշխատակիցները Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարեցին մոմավառության՝ սրբագործված նահատակների հոգիների անմահության համար:

Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառում 18.12.2020
Հաստատվել է պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցառումը։ Շահառու է համարվում պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված (ըստ ՀՀ կառավարության 2020 թ.-ի նոյեմբերի 21-ի N 1820-L որոշման) գործազուրկ հանդիսացող քաղաքացին։ Միջոցառումն իրականացվում է

Ի գիտություն 18.12.2020
Ս/թ դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 11:00-ին, Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու արտահերթ նիստը:

Հայտարարություն 18.12.2020
Արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակի սգո երթը Հանրապետության հրապարակից Եռաբլուր տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 13.00-ին։

Ի գիտություն 17.12.2020
Սույն թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 16:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում (համայնքի ղեկավարի աշխատասենյակում) տեղի կունենա


