Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացնում են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ստորաբաժանումները

25.01.2021

 Մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները 2021 թվականի հունվարի 18-22-ն ընկած ժամանակահատվածում այցելել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներ՝ կարիքների գնահատման և աջակցության նպատակով:
ԸԿԵԻՊ բաժնի աշխատակիցները եղել են պատերազմում զոված ագարակաձորցիներ Ձոնիկ և Կարեն Մարտիրոսյանների, Գրիշա Նազարյանի և Վահե Ալեքսանյանի ընտանիքներում:
Ագարակաձոր բնակավայրի վարչական ղեկավարի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աջակցել Գրիշա Նազարյանի եղբորը՝ Վաղինակ Նազարյանին, մասնագիտական վերապատրասման գործուղվելու հարցով, հետագայում զբաղվածության խնդիր ապահովելու նպատակով:
Աշխատանքներ են տարվում (ՀՀ և ՌԴ-ի համապատասխան մարմինների հետ) Վահե Ալեքսանյանի հոր՝ ՌԴ-ում ժամանակավոր ապրող Վազգեն Ալեքսանյանի անձանական սեփականությունը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ:
Եղեգնաձոր համայնքից զոհված զինծառայող Կարեն Սարգսյանի մորը հաշմանդամության սայլակով ապահովելու համար ընտանիքի անդամին ուղղորդել են Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գրասենյակ, իսկ պատերազմում անհետ կորած արենցի Ռուբեն Գասպարյանի ընտանիքին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար բաժինը դիմել է <<Դու մենակ չես>> հասարակական կազմակերպությանը:
Պատերազմում զոհված աղավնաձորցի զինծառայող Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից 4 տարի փաստացի օգտագործված 0,4 հա հողատարածքը, որի վրա հիմնադրվել է դեղձի այգի, ընտանիքին սեփականաշնորհման իրավունքով տրամադրելու նպատակով բաժնի պետը համագործակցել է Արենիի համայնքապետարանի հետ: Համայնքապետը պատրաստակամություն է հայտնել հողատարածքը սեփականաշնորհելու հարցում աջակցել զոհված զինծառայողի ընտանիքին:
Բաժնի կողմից այցելությունները լինելու են շարունակական:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40