Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հունվար ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը 23.01.2021
Հունվարի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերով, առանձնապես՝ -մարզի համայնքների ավագանիների կողմից բյուջեների քննարկմանը և հաստատմանը նվիրված նիստերի կազմակերպման գործընթացով և բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներով, -մարզի տարածքում իրականացվելիք քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերով և դրանց նախագծերում կատարվելիք փոփոխությունների ընթացքով, -Վայոց ձորի տարածքով անցնող մայրուղու եզրերին կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման (եթե բավարարում են պահանջներին) կամ ապամոնտաժման գործընթացներով, -Վայոց ձորի մարզ գարնանացան սերմացուի ներկրման նախապատրաստման աշխատանքներով,

Հունվարի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման ուղղությամբ 2020 թվականի ընթացքում կատարած աշխատանքներին նվիրված նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Ներկա էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Նահապետյանը, մարզպետարանի պաշտոնատար անձինք, մարզի համայնքների ղեկավարներ, փրկարարական ծառայության աշխատակիցներ: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց նախորդ տարվա ընթացքում հայտարարված արտակարգ և ռազմական դրությունների ընթացքում ակտիվ համագործակցության համար: Նա նշեց, որ անհրաժեշտ է 2020 թվականի դժվարությունները պատմությանն իր պահ տալ և այդ ցավոտ իրավիճակներից դասեր քաղելով՝ կյանքը շարունակել: 2020թ. ընթացքում Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության գործունեության մասին հաշվետու զեկույցով հանդես եկավ ՄՓՎ պետ, գնդապետ Հակոբ Սարգսյանը: Հակոբ Սարգսյանը նշեց,

Ի գիտություն 20.01.2021
2021 թվականի հունվարի 21-ին` ժամը 18։30-ին, Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա

Ի գիտություն 19.01.2021
Ս/թ հունվարի 25-ին` ժամը 11:30-ին, Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա

Ի գիտություն 19.01.2021
Ս/թ հունվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի

Հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 18.01.2021
Հունվարի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի խորհրդականի, օգնականի, մարզպետի տեղակալի օգնականի, ստորաբաժանումների ղեկավարների և ներկայացուցիչներ մասնակցությամբ: Խորհրդակցության սկզբում մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց մարզի տարածքում իրականացվելիք քաղաքաշինական և վերանորոգման ծրագրերով: Քննարկվեց շինթույլտվություն տալու և Մ-2 մայրուղու Վայոց ձորի տարածքով անցնող ավտոճանապարհի եզրերին կառուցված ապօրինի շինությունների օրինականացման (եթե բավարարում են պահանջներին) կամ ապամոնտաժման գործընթացներին վերաբերող հարցեր: Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց նախորդ խորհրդակցության ընթացքում գյուղոլորտին վերաբերող հարցերի կատարման ընթացքով: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը զեկուցեց, որ մարզում անասնագլխաքանակի հաշվառման գործն ավարտին է հասնում, որով պայմանավորված է, պետպատվերի շրջանակում գյուղատնտեսական կենդանիների մոտ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով մարզին տրամադրվելք պատվաստանյութերի