Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

07.04.2021

  Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր ու տատիկներ, քույրեր ու դուստրեր,
Մարիամ Աստվածածնի Ավետման օրը սիրով և ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Ձեզ մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
  Դարեր ի վեր հայ ընտանիքում մայրը եղել և այսօր էլ շարունակում է լինել քնքշության, բայց և միևնույն ժամանակ խիզախության խորհրդանիշը:
  Ձեր դաստիարակության շնորհիվ է, որ մեր զավակներն այսօր պատրաստ են անգամ կյանքի գնով պաշտպանել իրենց սուրբ մայրերին, քույրերին ու դուստրերին:
  Իմ խոնարհումն ու մեծ շնորհակալությունն եմ հայտնում մեր հերոս ծնած մայրերին, որոնց որդիներն անմահացան հանուն հայրենիքի: Դուք արժանի եք մեծագույն գնահատանքի:
  Այս դժվարին ժամանակաշրջանում մաղթում եմ Ձեզ ուժ, հավատ, առողջություն և երջանկություն: Թող արցունքներ հոսեն միայն երջանկության բերկրանքից, թող սերն ու հոգատարությունը միշտ թևածեն բոլորիդ ընտանիքներում:

Սիրով ու հարգանքով՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան

  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը նաև շնորհավորել է մարզպետարանի, Եղեգնաձորի և Վայքի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության կին աշխատակիցներին մաղթել նրանց երջանկություն և հաջողություն, միևնույն ժամանակ կարևորելով նրանց դերակատարությունը հայ ավանդական ընտանիքի հարատևման, ազգի և հայրենիքի հզորացման գործում:
  Ջերմ մաղթանքներով շնորհավորական խոսքեր են հղել նաև մարզպետարանի գլխավոր քարտուղարը և վարչության պետերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40