Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 01.02.2021
ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2021 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Բանակի օրվան նվիրված միջոցառումներ՝ Վայոց ձորի համայնքներում 29.01.2021
Բանակի օրվան նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Վայոց ձորի համայնքներում, որոնց կարող եք ծանոթանալ համապատասխան հղումներով`

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 29.01.2021
Հունվարի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվեց -ի ենթակառուցվածքների(գազամատակարարում, էներգոմատակարարում, ջրամատակարարում և ջրահեռացում ) շինաշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման և Ջերմուկի արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ընթացքով: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ հյուրանոցային համալիրի ենթակայուցվածքներում առկա թերությունները շտկվել են, բացառությամբ գազամատակարարման, որում առկա թերությունները վերացնելու աշխատանքները կիրականացվեն եղանակային բարենպաստ պայմանների առկայությամբ, իսկ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ավարտված աշխատանքները հանձնաժողովի կողմից ընդունելու ժամկետ է սահմանվել փետրվարի 3-ը: -Մարզետը հանձնարարեց Մ2 մայրուղու մարզի տարածքով անցնող ճանապարհահատվածի եզրերին կառուցված ինքնակամ շինությունների հետ կապված խնդիրների լուծման նպատակով համագործակցել

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ 28.01.2021
Սիրելի՛ հայրենակիցներ, 1992 թվականից հայ ժողովուրդը սիրով և ամենայն գուրգուրանքով է սպասել հունվարի 28-ին ու տոնական միջոցառումներով նշել Հայոց բանակի օրը: Բանա՛կ, որ ստեղծվեց Արցախյան ազատամարտի ամենադժվար պահերին՝ թշնամու դեմ քաջաբար մարտնչող հայ կամավորական խմբերի հիմքով: Բանա՛կ, որ Արցախյան առաջին պատերազմում համոզիչ ձևով կռեց ազատամարտի հաղթանակն ու շարունակեց իր հաղթական ուղին՝ 2016 թվականի ապրիլյան և 2018 թվականի հունիսյան սահմանային բախումների ընթացքում՝ անառիկ պահելով հայոց պետականության սահմանները: Ցավոք 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմում ունեցանք ծանր կորուստներ, որի ընթացքում էլ, անգամ, թշնամու և հայոց բանակի անհավասար պայքարում, հայ զինվորներն ու սպաները, կամավորական խմբերի մարտիկները գործեցին անհավատալի սխրանքներ, ցուցաբերեցին աներևակայելի խիզախություն: Այսօր մեր պարտքն է ցուցաբերել խնամք ու հոգատարություն հայ զինվորին ու սպային, ողջ ազգով սատար լինել հայոց բանակին, հզորացնել ազգային բանակը և վերականգնել մեր բանակի

Հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց (ՀԱՆ) բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանին: Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՆ բարեգործական հիմնադրամի ծրագրերի իրականացման ղեկավար Վարվառա Քալաշյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը և հայ-ամերիկյան բարեգործական կազմակերպության հիմնադիրներին և ողջ անձնակազմին, մարզային ակնաբուժական կենտրոն հիմնելու և այն գերժամանակակից սարքավորումներով ապահովելու, ինչպես նաև

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 27.01.2021
Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 27-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Վայոց ձորի թեմի առաջնորդի, հանրապետության ուժային մարմինների մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ-միջոցառում: Մարզպետ Արարատ Գրիգորյանը բանակի կազմավորման 29-րդ տարեդարձի առիթով հայ զինվորներին և սպաներին մաղթեց ուժ, կորով ու տոկոնություն, նշելով, որ պատերազմի արդյունքը չպետք է հուսահատեցնի Հայոց բանակին և հայ զինվորին, առավել ևս հայ ժողովրդին, այլ առիթ պիտի դառնա ստեղծված իրավիճակից դասեր քաղելու, ավելի համախմբվելու, ուժեղանալու և շտկելու թույլ տված սխալներն ու բացթողումները : Արարատ Գրիգորյանը խոնարհումի ու հիշատակի խոսքեր ասաց, ուղղված Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված մեր զինվորների հիշատակին: Օրհնության խոսքով հանդես եկավ Վայոց ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը : Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմական գործողություններին զոհ գնացած բոլոր հայորդիների հիշատակը: Հնչեցին հայրենասիական երգեր և գործիքային կատարումներ: Միջոցառումից հետո ներկաներն այցելեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մասնակցեցին Վայոց ձորի թեմի առաջնորդի ձեռամբ մատուցվող Սուրբ Պատարագին: Վերջում կատարվեց մոմավառություն: