Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

05.07.2021

Սիրելի վայոցձորցիներ,

     Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության պետական տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

     Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որի շուրջ համախմբվում է հայրենիքի լավագույն ներուժը՝ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման ճանապարհին։

     Տարեցտարի նշելով այս պետական տոնը մենք առաջին հերթին հարգանք ենք դրսևորում մեր սեփական ընտրության նկատմամբ։ Հայ ժողովուրդը իր կամարտահայտության միջոցով արդեն բազմիցս ի ցույց է դրել, որ ամուր և հաստատակամ քայլերով շարժվում է դեպի Սահմանադրության մեջ ամրագրված նպատակների իրականացում տանող ճանապարհով։

     Մենք պետք է հստակ գիտակցենք, որ ապավինելով Սահմանադրությանը և յուրաքանչյուրիս անկոտրում ոգին, հայրենանվեր և անձնվիրաբար աշխատանքը ներդնելով մեր հայրենիքի և ապագայի զարգացման գործում կարող ենք ստեղծել կայուն և հզոր Հայաստան։

Սիրելի հայրենակիցներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առթիվ, և բոլորիս մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:57:24