Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ինտենսիվ այգու բացում Ազատեկի միջնակարգ դպրոցում

Ինտենսիվ այգու բացում Ազատեկի միջնակարգ դպրոցում 30.06.2021

Այսօր ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ շրջանակներում Վայոց ձոր մարզի Ազատեկի միջնակարգ դպրոցի տարածքում տեղի ունեցավ պտղատու ինտենսիվ այգու բացման արարողությունը: Ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀԿ-ի տնօրենը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Վայոց ձորի մարզը և Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը ընդլայնում են համագործակցության շրջանակը

Վայոց ձորի մարզը և Երևանում <Դոմ Մոսկվի> մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը ընդլայնում են համագործակցության շրջանակը 30.06.2021

Հունիսի 30-ին Վայոց ձորի մարզպետարանում Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ստորագրեցին Համագործակցության հուշագիր՝ բարձրացնելով փոխգործակցությունը որակապես նոր մակարդակի: Հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը ընդլայնել գիտական և կրթա-մշակութային ոլորտում համագործակցության շրջանակը՝ այն համալրելով նոր նախաձեռնություններով և ծրագրերով:

 Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի մասին

Գլաձորի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդ վաճառքի մասին 30.06.2021

2021 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 11։00-ին, Վայոց ձորի մարզի Գլաձորի համայնքապետարանում տեղի կունենա Գլաձոր համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք:

Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Հարգանքի տուրք անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին 29.06.2021

Հունիսի 29-ը Հայաստանում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ այցելեցին Եղեգնաձոր քաղաքում գտնվող Հիշատակի բլուր: Ներկաները հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ ազատամարտիկի հիշատակին կանգնեցված հուշակոթողին ծաղիկներ խոնարհելով:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի այցը Վայոց ձորի մարզ

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի այցը Վայոց ձորի մարզ 29.06.2021

2021թ. հունիսի 29-ին Վայոց ձորի Հորս գյուղում տեղի ունեցավ դրամաշնորհային ծրագրի ավարտին նվիրված արարողություն: Ծրագիրն իրականացվել է համաձայն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան և բնության պահպանության հասարակական կազմակերպության միջև կնքված պայմանագրի՝ Ճապոնիայի կառավարության կողմից ծրագրերի> համար տրամադրվող դրամաշնորհային աջակցության շրջանակներում:

2020-2021թ. ամառային զորակոչ Արենի համայնքում

2020-2021թ. ամառային զորակոչ Արենի համայնքում 25.06.2021

Հունիսի 24-ին, ձևավորված ավանդույթի համաձայն, Վայոց ձոր մարզի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ իրականացվել է համայնքի բոլոր բնակավայրերի զինակոչիկների մկրտության և օրհնության արարողակարգ։ Միջոցառմանը մասնակցել են Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 14:41:29