Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում կայացավ Կլոր սեղան-քննարկում՝ <Արցախից տեղահանված անձանց առկա խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները> թեմայով

27.07.2021

 Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի(ՄԶՀ) նախաձեռնությամբ հուլիսի 27-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ կայացավ <Արցախից տեղահանված անձանց առկա խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները> թեմայով Կլոր սեղան-քննարկում:
Բացման խոսքով հանդես եկավ հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը, իր խոսքում հակիրճ ներկայացնելով ՄԶՀ գործունեության ընթացքում հիմնադրամի կողմից Վայոց ձորի մարզում իրականացված ծրագրերը:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետ Արարատ Գրիգորյանը: Մարզպետը կարևորեց Վայոց ձորի մարզպետարանի հետ հիմնադրամի համագործակությունը, նշելով, որ մարզպետարանն ի դեմս ՄԶՀ-ի և այլ միջազգային կառույցների ձեռք է բերել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին աջակցելու ավագույն գործընկերներ: Մասնակիցներին ողջունեց նաև մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը:
Քննարկմանը մասնակցում էին մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների, մարզի առողջապահական և կրթական հաստատությունների ղեկավարներ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ և ՀԿ ներկայացուցիչներ:
Լուսինե Սիմոնյանը նշեց, որ ՄԶՀ-ն <Վորլդ Վիժն> միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ Վայոց ձորի, ինչպես նաև Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում իրականացնում է արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում բնակություն հաստատած ընտանիքների հիմնահարցերին առնչվող ծրագրեր: Նա նշեց, որ այդ ծրագրերի շրջանակում տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով, համագործակցել են մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ և շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար:
Այնուհետև կայացան խմբային քննարկումներ՝ համայնքային սոցիալական աշխատողների և շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58