Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորում կայացավ 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը

Վայոց ձորում կայացավ 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը 20.07.2021

Հուլիսի 20-ին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Վայոց ձորի մարզային ստորաբաժանման Եղեգնաձորի բաժանմունքում անցկացվեց 2021 թվականի ամառային զորակոչի հերթական փուլը` Հայոց բանակ ճանապարհվեցին զորակոչի ենթակա երիտասարդներ: Զորակոչի արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Մարզպետ Արարատ Գրիգորյանն իր խոսքում նշեց. որ յուրաքանչյուր հայ տղամարդու կյանքում ամենակարևոր առաքելություններից մեկը հայրենիքի պաշտպանության սրբազան գործն է և, որ հայրենիքի անկախությունը և նրա անվտանգության ապահովումն անհրաժեշտություններ են, որոնց իրագործողն այսօր հայոց բանակ մեկնող տղաներն են։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 20.07.2021

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 23-ին, ժամը 15:00-ին Եղեգնաձորի համայնքապետարանի շենքում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ

Հուլիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզից 70 երեխա մեկնել է ճամբար

Հուլիսի 17-ին ՀՀ Վայոց ձորի մարզից 70 երեխա մեկնել է ճամբար 19.07.2021

Վայոց ձորի մարզից Հանքավանի մանկական ճամբար են մեկնել զոհված, հաշմանդամություն ստացած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ 7-13 տարեկան 70 երեխաներ: Առաջին հերթափոխին գրանցված 70 երեխաները հուլիսի 17-ին ուղևորվել են հանգստավայր:

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 16.07.2021

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 21-ին ժամը 11:00-ին Ջերմուկ համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 16.07.2021

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հուլիսի 21-ին, ժամը 16:00-ին Եղեգիսի համայնքապետարանի շենքում, համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Եղեգիս համայնքում իր դռները կբացի <ՅՈՒՆԻԿՈՒՍ> մանկական զարգացման կենտրոնը

Եղեգիս համայնքում իր դռները կբացի <ՅՈՒՆԻԿՈՒՍ> մանկական զարգացման կենտրոնը 14.07.2021

Հուլիսի 13-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքում մանկական զարգացման կենտրոնի բացմանն ընդառաջ տեղի ունեցավ իրականացված աշխատանքների և նախատեսվող քայլերի ներկայացում մարզի և համայնքի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, համայնքի տեղական ինքնակառավարման համակարգի և կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր կազմակերպիչների ուղեկցությամբ շրջեցին մանկապարտեզում և ծանոթացան իրականացված աշխատանքներին և կենտրոնի ընձեռած հնարավորություններին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39