Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ
08.08.2021

Սիրելի ՛ շինարարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այս տոնը խորհրդանշում է շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանք ու սերը: Այն խորհրդանշում է նաև Ձեր արարելու, հայրենի երկիրը կառուցելու և գալիք սերունդներին ամրակուռ քաղաքաշինական և պատմաշակութային շինություններ և կոթողներ փոխանցելու նվիրական գործունեությունը:
Վայոց ձոր մարզի հարգելի՛ շինարարներ,
Թո՛ղ, Ձեր կյանքը լի լինի ամենօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությամբ: Թո՛ղ, իրականացնեք շինարարական բազմաթիվ ծրագրեր, որոնք մասնագիտական բավարարվածություն կարող են պատճառել Ձեզ և, որոնց իրագործումը մեծ նպաստ կարող է բերել մարզի բնակչության կյանքի որակի բարելավմանը, որպես ի կատարումն ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության:
Հարգելինե՛րս, կրկին շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, աշխատանքային հաջողություններ, նոր ձեռքբերումներ ու անսպառ եռանդ:
Թո՛ղ հարատև հնչի Ձեր շինարարական մուրճի զնգոցը, քանզի այն ազդարարելու է մեր մարզի շենացման ու հզորացման մասին: