Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 2021 թվականի թիվ 2 նիստը

Կայացավ Վայոց ձորի մարզխորհրդի 2021 թվականի թիվ 2 նիստը 04.06.2021

Հունիսի 4-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2021 թվականի թիվ 2 նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Մասնակցում էին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գ.Ազիզյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա.Նահապետյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալը, մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարներ և համայնքապետարանների աշխատակիցներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Օրակարգային հարցերը վերաբերում էին 2021 թվականի հաշվետու ժամանակահատվածում մարզպետարանի ստորաբաժանումների կողմից կատարված աշխանքներին: Կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հանդիպումը ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ 04.06.2021

Հունիսի 4-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Ողջունելով հյուրին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց վերջին շրջանում Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց մարզի հեռանկարային ուղղություններ հանդիսացող կրթության և զբոսաշրջության ոլորտներին:

<Առնո  Բաբաջանյան-100>  խորագրով  ցերեկույթ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

<Առնո Բաբաջանյան-100> խորագրով ցերեկույթ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 03.06.2021

Հունիսի 2-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի համերգային դահլիճում կայացավ խորագրով համերգ-ցերեկույթ, նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-րդ տարեդարձին։ Դահլիճում տիրում էր բաբաջանյանական մթնոլորտ, թևածում էր բաբաջանյանական հոգին: Ցերեկույթին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձորի քաղաքապետարանի, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, աշակերտներ ու ծնողներ: Միջոցառման ընթացքում դպրոցի սաները տեղեկություններ ներկայացրին Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մասին, որը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Տեղեկություններ ներկայացվեց նաև

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին 03.06.2021

ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)՝ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչներ՝ Մարիան դե Վիտոյին և Մարկ Ուոլերին, ովքեր աշխատելու են Վայոց ձորի մարզում։ Ողջունելով դիտորդներին՝ մարզպետի տեղակալը կարևորեց ցանկացած քաղաքական գործընթացի, առավել ևս Աժ ընտրությունների օրենքով սահմանված կարգով իրականացումը, ընդգծելով դիտորդների դերն այդ գործընթացում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 01.06.2021

Սիրելի' երեխաներ և հարգելի' ծնողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ աշխարհի ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Սիրելի՛ երեխաներ, թող այս հունիսի 1-ը և ձեր կյանքի գալիք բոլոր օրերը լեցուն լինեն անսպառ ուրախությամբ ու խինդով, կարկաչուն ծիծաղով ու անհոգ ժպիտով: Թող իրականանան ձեր բոլոր բարի ցանկություններն ու թաքուն փայփայած երազանքները: Հարգելի՛ ծնողներ, ջերմությամբ ու հոգատարությամբ լի այս գեղեցիկ տոնը լի է նաև պարտքի ու պատասխանատվության զգացումով՝ համախմբվելու երեխաների շահերի և իրավունքների իրացման կարևորագույն խնդիրների պաշտպանության շուրջ՝ ապահովելով նրանց առողջության պահպանման, լիարժեք կրթություն ու դաստիարակություն ստանալու և խաղաղությամբ ապրելու խնդիրների լուծումը: Թանկագի'ն փոքրիկներ,

Տեղի կունենա Վայոց ձորի մարզխորհրդի 2021 թվականի թիվ 2 նիստը 01.06.2021

Սույն թվականի հունիսի 4-ին, ժամը՝ 11:00 Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 2 նիստը՝ հետևյալ օրակարգով՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 18:02:42