Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ

04.09.2021

   Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության սիրելի՛ աշխատակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

    Սեպտեմբերի 4-ը աշխարհում, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է:
Փրկարարի մասնագիտությունը առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է ուժը, բարությունն ու փրկարարի այն բարձր կոչումը, որը սեր և հոգատարություն է տածում բոլորի նկատմամբ: Փրկարարն իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ փրկում է կյանքեր:

    Կրկին շնորհավորելով ձեզ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակցի օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ նույն մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, մարդկային որակներով և արժանապատվությամբ շարունակեք իրականացնել բնակչության պաշտպանության ձեր պատվաբեր առաքելությունը:

    Մաղթում եմ ձեր ընտանիքներին բարօրություն և երջանկություն, իսկ ձեզ՝ անփորձանք ծառայություն, հաջողություններ և աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի անվտանգության և առաջընթացի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13