Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված 15 սուբվենցիոն հայտ 10.06.2021
2021թ. ՀՀ Վայոց ձորի մարզից ՀՀ ՏԿԵ նախարարություն է ներկայացվել մարզի համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 46 հայտ: Հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 15 ամբողջական փաթեթ: Ներկայացված 8 ամբողջական փաթեթ այս պահին լրամշակման փուլում է: Մնացած 22 ծրագրերի մասով համայնքների կողմից իրականացվում է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ: Հավանության արժանացած 15 փաթեթներով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները.

Բարեգործական նախաձեռնություն Վայոց ձորի մարզում 10.06.2021
Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ թռչնաֆաբրիկան մարզի տարածքում իրականացրել է բարեգործական նախաձեռնություն: Ծրագրի շրջանակներում որպես աջակցություն համայքների բնակիչներին տրամադրվել են 14.205 մեկ օրական հավի ճտեր, ինչպես նաև ուղեցույց, թե ինչպես է պետք կերակրել ու խնամել կենդանիներին, և կազմակերպել թռչնամսի սեփական փոքր արտադրություն։ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակիցները թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչների հետ միասին իրականացրել են ճտերի բաշխումը մարզի 8 համայնքներում: Բարեգործական նախաձեռնության շահառուներն են
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին արձակուրդ տրամադրելու վերաբերյալ 07.06.2021
Համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի 2021թվականի մայիսի 27-ի N 574-Ա որոշման, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ս/թ հունիսի 7-18-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում:
Դավիթ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ 07.06.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հունիսի 4-ի N 617-Ա որոշմամբ Դավիթ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 04.06.2021
Սիրելի շրջանավարտնե՛ր, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Վերջին դասի կապակցությամբ: Մաղթում եմ լուսավոր իրադարձություններով ու գունագեղ պահերով լի երիտասարդություն և երջանիկ անակնկալներով ուղի: Այսօր Դուք հրաժեշտ եք տալիս ձեր հարազատ դպրոցին և ոտք դնում կյանքի նոր փուլ, որտեղ մեծ հնարավորություններ են բացվում, շնորհիվ՝ դպրոցում ձեռք բերած գիտելիքների ու կարողությունների, կայանալ որպես մասնագետներ, ձևավորվել որպես արժանապատիվ քաղաքացիներ և ինքնահաստատվել որպես անձ: Սիրելինե՛րս, հիշե՛ք, որ անկախ մասնագիտությունից, Դուք պարտավոր եք դառնալու ոլորտի առաջամարտիկներից, որպեսզի Ձեր գործունեությամբ ու աշխատանքով նպաստ բերեք նախ Ձեր ընտանիքների բարօրությանը, ապա մեր մարզի և մեր երկրի զարգացման ու հզորացման գործին: Այո՛, յուրաքանչյուրիդ հաջողությամբ է ձևավորվելու մեր հավաքական ուժը: Եվ ես համոզված եմ,