Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՏԿԵ նախարարի այցը Մալիշկա համայնք 31.08.2021
ՏԿԵ նախարարի Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Արարատ Գրիգորյանի և Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանի ուղեկցությամբ եղել են նաև Մալիշկա համայնքում, ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով կատարվող շինաշխատանքներին։ Սուբվենցիոն ծրագրերով Մալիշկա համայնքում վերանորոգվում, ասֆալտապատվում է Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի՝ Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց հատվածը՝ ընդհանուր 66մլն 937 հազար դրամ արժեքով, իսկ համայնքապետարանի և մշակույթի տան տանիքներին տեղադրվել են համապատասխանաբար՝ 6.225 ԿՎՏ դրվածքային հզորությամբ և 29.05ԿՎՏ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայաններ:

ՏԿԵ նախարարը ծանոթացել է Եղեգնաձոր համայնքում սուբվենցիոն ծրագրերով կատարվող շինաշխատանքներին 31.08.2021
Նշենք, որ նախարարը եղել է նաև Եղեգնաձոր համայնքում։ Եղեգնաձոր համայնքում նորոգվում են ճանապարհահատվածներ Չարենց-Թամանցիներ ձգվող փողոցում, բարեկարգվում են՝ Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։ Գնել Սանոսյանը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մի շարք ենթակառուցվածքներում այս պահին կատարվում են տարբեր տիպի շինարարական աշխատանքները, մասնավորապես. Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի (Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց) նորոգում, Չարենց- Թամանցիների փողոցների նորոգում, Եղեգնաձոր համայնքի հրապարակի նորոգում, Սևակի 1.3.5 և Միկոյանի 10.11.12 բազմաբնակարան բնակելի շենքերով պարփակված բակերի բարեկարգում, Միկոյան 22 բազմաբնակարան բնակելի շենքի տանիքի հիմնանորոգում: Նշենք, որ թվարկված աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում:

Վայոց ձորում տեղի ունեցավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը 27.08.2021
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցութունը, մասնակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը՝ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանի և գործարար Մուշեղ Ներսիսյանի մասնակցությամբ, ս/թ օգոստոսի 20-21-ը գտնվել է Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզում և մասնակցել Նիժնի Նովգորոդի հիմնադրման 800-ամյակին նվիրված տոնակատարություններին: Այցի շրջանակներում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ: Կողմերը բարձր են գնահատել մարզերի միջև սերտ համագործակցությունը տնտեսության, կրթության, մշակույթի հետ կապված մի շարք ոլորտներում, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերը ներդնել փոխգործակցության ընդլայնման և նոր ուղիների զարգացման ուղղությամբ: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է իր ռուս գործընկերներին և Նիժեգորոդի մարզի բնակչությանը՝ նշանակալից իրադարձության կապակցությամբ, մաղթելով նրանց նոր հաջողություններ և ձեռքբերումներ, որպեսզի դարեր անց քաղաքը շարունակի անփոփոխ կերպով հիացնել բոլորին, իր հարուստ պատմությամբ և ջերմացնող գեղեցկությամբ:



