Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության մրցույթի մասին
09.09.2021
ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկայի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00, Մալիշկայի համայնքապետարանում (հասցեն՝ 1-ին փողոց, շենք 1) տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող հողի վարձակալության նպատակով մրցույթ:
Հողավանդակ 1
(0.15527 հա հողամասը /ծածկագիր 10-032-0272-0191/ նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ հողատեսք): ժամկետը՝ 25 տարի:
Մեկնարկային գինը` հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 1500 / հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ:
Հողավանդակ2
(0.10658 հա հողամասը /ծածկագիր 10-032-0254-0016/ նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` խաղող): ժամկետը՝ 25 տարի:
Մեկնարկային գինը` հողի հարկի տարեկան դրույքաչափից ոչ պակաս 5000 /հինգ հազար / ՀՀ դրամ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մրցույթի նախորդող երրորդ օրը, հոկտեմբերի 5-ին, ժամը՝ 18.00:
Հայտ կարող են ներկայացնել ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք իրենց հետ կունենան անձնագիր, իսկ իրավաբանական անձինք՝ հիմնադիր փաստաթղթերի պատճեները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը: Հայտի ներկայացման համար անհրաժեշտ է վճարել 5000 ՀՀ դրամ տեղական վճար, 5000 ՀՀ դրամ վարձակալությամբ տրամադրելու փաթեթի նախապատրաստման համար և նախավճար՝ լոտի 5%-ի չափով մրցույթի օրը:
Վճարում կարող եք կատարել ինչպես կանխիկ` Մալիշկայի համայնքապետարանի հաշվապահություն, այնպես էլ անկանխիկ հետևյալ հաշվեհամարին`
-տեղական վճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119166 Կենտրոնական գանձապետարան,
-նախավճարի վճարման հաշվեհամարն է՝ 900355119109 Կենտրոնական գանձապետարան:
Աճուրդում չհաղթած մասնակցին մուծված նախավճարի չափը վերադարձվում է տեղում՝ գրավոր դիմելուց հետո:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել համայնքապետարան, հեռ. (+374) 93 18 90 64 (Սամվել Այվազյան):
Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջում՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/:


