Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի 2021 թվականի թիվ 3 նիստը

10.09.2021

  Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00,  Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 3 նիստը՝ հետևյալ օրակարգով՝

1. 2021 թվականին մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության վերաբերյալ:
Զեկուցող՝ ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության
պետի տեղակալ Վ. Հովհաննիսյան

2. 2021 թվականին մարզի համայնքներին հակակարկտային կայանների տեղադրման համար տրված կապիտալ սուբվենցիաների ընթացքի և մարզում աշնանային բերքահավաքի աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
Զեկուցող՝ գյուղատնտեսության և բնապահպանության
վարչության պետի տեղակալ Ն. Սարոյան

3. Համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընթացքի վերաբերյալ:
Զեկուցող՝ զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և
վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյան


4. 2021 թվականին մարզի դպրոցներին տրված ընթացիկ դրամաշնորհների և Գլաձոր համայնքին ջրագծի վերանորոգման համար տրված կապիտալ սուբվենցիայի ընթացքի վերաբերյալ:
Զեկուցող՝ քաղաքաշինության
վարչության պետ Ա.Հախնազարյան

5. 2021 թվականի ընթացիկ ժամանակահատվածում մարզում կրթության, մշակույթի և սպորտի բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ:
Զեկուցող՝ կրթության, մշակույթի և սպորտի
վարչության պետի պարտականությունները կատարող  Հ.Հարությունյան


Մարզխորհրդի նիստին կմասնակցեն ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը, մարզի համայնքների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-09-23 17:31:11