Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա կապակցությամբ 04.09.2021

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության սիրելի՛ աշխատակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սեպտեմբերի 4-ը աշխարհում, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի աշխատակցի տոնն է: Փրկարարի մասնագիտությունը առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է ուժը, բարությունն ու փրկարարի այն բարձր կոչումը, որը սեր և հոգատարություն է տածում բոլորի նկատմամբ: Փրկարարն իրականացնում է բացառապես հումանիտար գործառույթներ՝ վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ փրկում է կյանքեր: Կրկին շնորհավորելով ձեզ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակցի օրվա առթիվ՝ մաղթում եմ,

 Օգոստոս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 16 երեխա

Օգոստոս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 16 երեխա 02.09.2021

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Ջերմուկի  համայնքապետարանը հայտարարում է   հողամասերի դասական  աճուրդով վաճառքի մասին

Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին 02.09.2021

Ջերմուկի համայնքապետարանի՝ համայնքի տարածքում հողերի օտարման աճուրդային հանձնաժողովը հայտարարում է հետևյալ հողամասերի դասական աճուրդով վաճառքի մասին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի այցը Վայոց ձորի մարզ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի այցը Վայոց ձորի մարզ 02.09.2021

Սեպտեմբերի 1-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցելությունը նպատակաուղղված էր մարզի Եղեգիս համայնքի հիդրոէներգետիկայի և ջրային ոռոգման համակարգերի ռացիոնալ օգտագործման հետ կապված խնդիրների և թերությունների վերհանմանը և դրանց հասցեագրմանը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարար Ռոմանոս Պետրոսյանը այցելել է մարզի տարածքում գործող հիդրոէլեկտրակայաններ, տեղում ծանոթացել է ՀԷԿ-երի վիճակի և աշխատանքների հետ: Ուսումնասիրվել է ՀԷԿ-երի կողմից օգտագործվող թույլատրելի ջրի քանակը, էկոլոգիական թողքը և ձկնուղիների համապատասխան կառույցների վիճակը: Գնահատվել են կայանների աշխատանքների հուսալիությունը, նրանց համապատասխանելիությունը սահմանված չափանիշներին, արձանագրվել են առկա խնդիրները և թույլ տված չարաշահումները:

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի  շնորհավորական  ուղերձը՝  Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ 01.09.2021

Սիրելի' դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, ի սրտե շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Սեպտեմբերի 1-ը տոն է բոլորիս համար, հուզմունք, որը բնորոշ է միայն այս օրվան, երբ բոլորն անհամբերությամբ սպասում են իրենց դասընկերների, սիրելի ուսուցիչների հետ հանդիպմանը: Այս օրն առանձնահատուկ է հատկապես առաջին դասարանցիների համար, ովքեր դեռ նոր են սկսում կյանքի այս կարևորագույն ճանապարհը: Ի սրտե շնորհավորում եմ մեր սիրելի փոքրիկներին և նրանց ծնողներին, և մաղթում եմ, որ այս պատերի ներքո անցկացրած յուրաքանչյուր վայրկյան դառնա հաճելի ակնթարթ և ապագայի ամուր հենարան: Հայ ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել գիր ու գրականության նշանակությունը և հարգանքով ու ակնածանքով վերաբերել կրթական համակարգին: Կրթությունը եղել և մնում է յուրաքանչյուր մարդու ձևավորման և զարգացման կարևորագույն բաղադրիչը: Սիրելի' դպրոցականնե՛ր, դպրության ու գիտելիքի օրն ազդարարում է գիտելիքի ձեռք բերման ամենամյա գործընթացի սկիզբը: Ոչինչ այդքան մեծ ազդեցություն չի ունենալու ձեր հետագա

ՀՀ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկը սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով

ՀՀ Վայոց ձորի սահմանամերձ գյուղերի դպրոցներում նոր ուսումնական տարվա մեկնարկը սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով 01.09.2021

Նոր՝ 2021-2022 ուսումնական տարվա մեկնարկը մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցներում սկսվել է մարզպետարանի աշխատակիցների ջերմ բարեմաղթանքներով: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ մարզպետարանի աշխատակիցների ներկայացուցիչներից կազմված խմբերը մեկնել են սահմանամերձ և բնակայրեր.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 14:37:11