Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Ես կարող եմ> երիտասարդ գաղափարների նախագիծ Վայոց ձորի երիտասարդների համար

05.04.2022

Սիրելի՛ երիտասարդներ


   Ունե՞ք հետաքրքիր սիրելի զբաղմունք, հոբբի, հմտություն, տիրապետո՞ւմ եք որևէ արհեստի կամ արվեստի, որը կարելի է կիրառել բիզնեսում, վերածել եկամտի աղբյուրի, պատրա՞ստ եք սովորել, ներդնել ժամանակ և ռեսուրսներ՝ երազանքին հասնելու համար, ուրեմն <Ես կարող եմ>  երիտասարդ գաղափարների նախագիծը հենց Ձեզ համար է։

   <Կիսվի՛ր մեզ հետ քո մտքերով։ Մենք պատրաստ ենք լսել քեզ, վարակվել քո գաղափարներով, մշակել դրանք, վերածել բիզնես նախագծերի և ի վերջո համաֆինանսավորել դրանք։ Երիտասարդությունը նախ և առաջ համարձակություն է։ Ուրեմն մի՛ վախեցիր գնալ նպատակներիդ ընդառաջ, հատկապես, որ դու մենակ չես։ <Ես կարո՛ղ եմ>, ասա՛ և գործի՛ր>։

   <Ես կարող եմ> երիտասարդ գաղափարների նախագիծը միտված է աջակցել գյուղական բնակավայրերի երիտասարդությանը, որպեսզի իրենց կարողությունները, գիտելիքները, հոբբին ու սիրելի զբաղմունքը վերածեն բիզնեսի և գումար վաստակեն։ Նախագիծն ուղղված է Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ապրող 18-30 տարեկան երիտասարդներին։

   Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևելով հղումով՝ https://form.jotform.com/SustainableCommunities/--ICAN


Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 18-ը, Երևանի ժամանակով 18։00։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40