Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

04.04.2022

 Հարգելի՛ վայոցձորցիներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարությունը մշակել է գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության մի շարք ծրագրեր: Դրանք են.

1. <Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման> ծրագիր,
2. <ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման> ծրագիր,
3. <Փոքր և մեջին <խելացի» անասաշենքերի կառուման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության> ծրագիր,
4. <ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության> ծրագիր,
5. <ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության պետական աջակցության> ծրագիր,
6. <Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցման> ծրագիր,
7. <Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար աջակցության> ծրագիր,
8. <ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության> ծրագիր,
9. <ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների> ծրագիր,
10. <ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման> ծրագիր,
11. <ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության> ծրագիր
12. <ՀՀ-ում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական> ծրագիր,
13. <Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր>:

Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին փոխհատուցման բաղադրիչով դիմելու համար կարող եք դիմումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:
Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար գյուղատնտեսական կոոպերատիվները առաջին հերթին պետք է նախարարություն ներկայացնեն համապատասխան դիմումներ, որոնք անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին կարող են ուղարկել secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:11:34