Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամանորյա միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում 24.12.2021
Դեկտեմբերի 24-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում կայացավ համերգ, նվիրված գալիք Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Տատյանա Պոլուդնիցինան, մարզպետարանի այլ աշխատակիցներ, ծնողներ, ուսուցիչներ: Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը: Դպրոցի սաները հանդես եկան գործիքային և վոկալ գեղեցիկ կատարումներով: Համերգը եզրափակվեց մանկական երգչախմբի ամանորին նվիրված ուրախ կատարումներով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելեց Եղեգնաձորի բժշկական կենտրոն 23.12.2021
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետ Ա․ Գրիգորյանը շրջեց հիվանդանոցի բաժանմունքներով, ծանոթացավ շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը, այցելեց հիվանդներին և հետաքրքրվեց նրանց առողջական վիճակով։ Բուժանձակազմի հետ զրույցի ընթացքում մարզպետին ներկայացվեց կենտրոնի գործունեությունը, զեկուցվեց ձեռքբերումների և հիմնախնդիրների մասին։

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2021 թվականի ձմեռային զորակոչը 23.12.2021
Այսօր Վայոց ձորում կայացել է 2021 թվականի ձմեռային զորակոչի առաջին հավաքը: Զորակոչի մեկնարկի արարողությանը ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների և մարզի համայնքների ղեկավարներ, զինվորականներ: Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել նաև նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Նորակոչիկներին ուղղված բարեմաղթանքի խոսքեր ասացին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Նահապետյանը: Միջոցառմանը օրհության խոսք հնչեցրեց Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը: Վայոց ձորի մարզից նորակոչիկների առաջին խումբը մեկնեց

Հայտարարություն 22.12.2021
Սիրելի' հայրենակիցներ, վայոցձորցիներ, լրագրողներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մամուլի ասուլիսը, նվիրված 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի գործունեության արդյունքներին:

Վերջերս Ջերմուկում տեղի է ունեցել ՀԿ-ի (ՌԶԳ) կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգազման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող ծրագրի ամփոփիչ համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ առաքելության ղեկավարի տեղակալ Վերներ Թութ-Շիմոն, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը,

Մտադրությունների մասին հուշագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և <Մխիթար Սեբաստացի> կրթահամալիրի միջև 22.12.2021
Դեկտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և միջև կնքվեց մտադրությունների մասին հուշագիր, որը նպատակաուղղված է ամուր հիմք ստեղծել համագործակցության հետագա ամրապնդման և կրթական ոլորտում համատեղ ուժերով շարունակական բարեփոխումների իրականացման համար։ Միջոցառմանը մասնակցում էր կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը, ով ներկաներին ներկայացրեր կրթահամալիրի կողմից իրականացվող ծրագրերը, գործունեության ուղղությունները և դրանց իրագործման համար նախատեսվող քայլերը։