Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականության հողերի աճուրդ վաճառք

23.06.2022

  ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2022 թվականի հուլիսի 22-ին, ժամը՝ 11։00-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք։

1. Աճուրդով օտարվող հողերի տվյալներն են.
լոտ 1. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 0.00558 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հող /կադաստրային ծածկագիր 10-001-0051-0230/, մեկնարկային գինը` 247.860 /երկու հարյուր քառասունյոթ հազար ութ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ

լոտ 2. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 1.85 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը /կադաստրային ծածկագիր 10-001-0383-0176/, մեկնարկային գինը` 925.000 /ինը հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ

    լոտ 3. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 0.05754 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հող /կադաստրային ծածկագիր 10-001-0050-0182/, մեկնարկային գինը՝ 2 555 820 /երկու միլիոն հինգ հարյուր հիսուն հինգ հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ

    լոտ 4. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 0.00356 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հող /կադաստրային ծածկագիր 10-001-0140-0060/, մեկնարկային գինը՝ 158 200 /հարյուր հիսուն ութ հազար երկու հարյուր /ՀՀ դրամ

    լոտ 5. Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող 1.85303 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը /կադաստրային ծածկագիր 10-001-0307-0035/, մեկնարկային գինը՝ 342 850 /երեք հարյուր քառասուն երկու հազար ութ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

     լոտ 6. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.0084 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման /կադաստրային ծածկագիր 10-042-0491-0003/, մեկնարկային գինը` 43.250 /քառասուն երեք հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

     լոտ 7. Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.4579 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարք /կադաստրային ծածկագիր 10-042-0158-0102/, մեկնարկային գինը` 219.800 /երկու հարյուր տասնինը հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ

     լոտ 8. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.13615 հա /կադաստրային ծածկագիր՝ 10-014-0131-0032/ և 0.2873 հա /կադաստրային ծածկագիր 10-014-0131-0038/ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը, մեկնարկային գինը` 132.350 /հարյուր երեսուն երկու հազար երեք հարյուր հիսուն/ ՀՀ դրամ

     լոտ 9. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 0.46532 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-014-0095-0109/, մեկնարկային գինը` 86.100 /ութսուն վեց հազար մեկ հարյուր /ՀՀ դրամ

     լոտ 10. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 4 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-014-0128-0056/, մեկնարկային գինը` 740 000 /յոթ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ

     լոտ 11. Եղեգնաձոր համայնքի Գետափ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 1.15691 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր /կադաստրային ծածկագիր 10-014-0128-0059/, մեկնարկային գինը` 214 100 /երկու հարյուր տասնչորս հազար մեկ հարյուր / ՀՀ դրամ

2. Հողամասերի նկատմամբ սերվիտուտներ և այլ սահմանափակումներ չկան:

     Աճուրդն անցկացվելու է դասական եղանակով` մեկնարկային գնի 5 % բարձրացմամբ: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդի հաղթող:

     Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ, ովքեր համայնքապետարան են ներկայացրել`
-աճուրդին մասնակցելու հայտ
-աճուրդի մասնակցության վճարի անդորրագիր` 10 000 ՀՀ դրամ
-անձը հաստատող փաստաթուղթ, իսկ իրավաբանական անձինք հիմնադիր փաստաթղթերի պատճենները և լիազորությունները հաստատող փաստաթղթերը
-աճուրդի նախավճարի մուծման անդորրագիրը, որը կազմում է վաճառվող լոտի մեկնարկային գնի 50%-ը և մուծվում է Կազմակերպչի նշված հաշվեհամարին աճուրդի անցկացման օրը:

    Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հուլիսի 18-ը, ժամը՝ 18:00-ն:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:

     Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Եղեգնաձորի համայնքապետարան կամ զանգահարել +37428122020 հեռախոսահամարով:
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Շահումյան 1:
 

 Վայոց ձորի մարզի այլ համայնքներում իրականացվող հողերի աճուրդ-վաճառքների և մրցույթ-վարձակալությունների մասին կարող եք տեղեկանալ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքէջի՝ http://vdzor.mtad.am, հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/Hamanqhogh/: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40