Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել <Նազանի Projekt> ժողգործիքների անսամբլի համերգին

28.06.2022

    Հունիսի 27-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել <Նազանի Projekt> ժողգործիքների անսամբլի համերգին:

    Համերգային ծրագրում անսամբլի մենակատարները հանդիսատեսին ներկայացրին հայ երգահանների, աշուղների և կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ գործիքային անսամբլի կատարմամբ հնչեցին պարային մեղեդիներ:

     Շուրջ երկու ժամ մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում թևածում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհալի սաների մասնակցությամբ ստեղծված <Նազանի Projekt>-ի գեղեցիկ կատարումների հոգեպարար հնչյունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45