Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեդալների հանձնման արարողություն ՀՀ Վայոց ձորի մարզում

Մեդալների հանձնման արարողություն ՀՀ Վայոց ձորի մարզում 07.03.2022

Մարտի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրված մեդալը փոխանցեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, Խաչիկ գյուղի բնակիչ Արամ Միսակի Աբրահամյանին։ Արամ Աբրահամյանն այժմ սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` > մասնագիտության 1֊ին կուրսում, և պատրաստվում է ավարտելուց հետո բոլոր ուժերը ներդնել հայրենի Վայոց ձորի մարզում բռնցքամարտի մարզաձևի զարգացման գործում։

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը:

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը: 04.03.2022

  Սույն թվականի  մարտի 11-ին,ժամը՝ 16:00-ին Ջերմուկի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու նիստը: Նիստի օրակարգին ծանոթանալ այս հղումով : Լուսանկարում՝ Ջերմուկի ջրվեժը ձմեռային տեսքով:

 Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվան    նվիրված միջոցառմանը

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը 04.03.2022

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է եղել Եղեգնաձորի ավագ դպրոցում Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված հուշ-ցերեկույթին: Միջոցառման ներկա են եղել նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ Մանուկ Բադալյանը, ԵԿՄ Վայոց ձորի մարզային խորհրդի ղեկավար Մասիս Ղազարյանը, Վայոց ձորի թեմի Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մարտիրոսյանը, դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Միջոցառման հյուրերն էին դպրոցի շրջանավարտներ, 44-օրյա պատերազմում զոհված Արտակ Բաբայանի և Սպարտակ Մնացականյանի հարազատները: Հուշ-ցերեկույթը նվիրված էր նաև, Հայոց բանակին, հայ զինվորին և 44-օրյա պատերազմում զոհված վայոցձոցի քաջորդիներին: Միջոցառումն ավարտվեց Հայրենիքը բնութագրող հետաքրքրիր մեկնաբանությամբ՝

Վայոց ձորի մարզի 100 ամյա բնակիչները

Վայոց ձորի մարզի 100 ամյա բնակիչները 03.03.2022

2022 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը այցելել է Ագարակաձոր բնակավայր՝ շնորհավորելու բնակչուհի Անազ Նավասարդյանին նշանակալից իրադարձության՝ 100-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Նշենք, որ փետրվար ամսին իր 100 ամյակը բոլորեց նաև Երևանում բնակվող, Գողթանիկ գյուղի մեր բնակչուհի Եվգենյա Սարգսյանը։ Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում ենք մեր 100 ամյա բնակիչներին։ Սիրելի' հոբելյարներ, դուք ապրել եք ձեր կյանքը արժանապատվորեն, ականատես եք եղել բազմաթիվ պատմական իրադարձությունների՝ պահպանելով հոգու բարությունն ու հաստատակամությունը։ Մաղթում ենք ձեզ

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Վերնաշենի միջնակարգ դպրոցում կազմակերպված ուսումնավարժությանը

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել Վերնաշենի միջնակարգ դպրոցում կազմակերպված ուսումնավարժությանը 02.03.2022

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ Վայոց ձորի մարզի Վերնաշենի միջնակարգ դպրոցում անցկացվել է ազդանշանի դեպքում> թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Ոսումնավարժությանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան:

 Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենիի միջնակարգ դպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը

Մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենիի միջնակարգ դպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը 02.03.2022

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է Արենի համայնքի Արենի բնակավայրի միջնակարգ դպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, բնակիչներ, դպրոցի աշակերտներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-08 15:05:46