Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
07.07.2022
Ջերմուկի համայնքապետարանը հայտարարում է Ջերմուկ համայնքի կամ ՙՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ՚ համայնքային կառավարչական հիմնարկի սեփականություն հանդիսացող մեքենա-մեխանիզմները ուղղակի վաճառքով օտարելու մասին
1) Թեթև մարդատար ավտոմեքենա, մակնիշը LEXUS GX 470, թողարկման տարեթիվը`2006 թ., պետհամարանիշը՝ 070LL70, շարժիչի հզորությունը` 270 ձիաուժ, վաճառքի գինը` 6171000 դրամ:
2) Թեթև մարդատար ավտոմեքենա, մակնիշը GAZ 31022, թողարկման տարեթիվը` 2007 թ., պետհամարանիշը՝ 500LU50, շարժիչի հզորությունը` 140 ձիաուժ , վաճառքի գինը` 884000 դրամ: Ենթակա է վերանորոգման։
3) Թեթև մարդատար ավտոմեքենա, մակնիշը GAZ 3110-121, թողարկման տարեթիվը` 2003 թ., շարժիչի հզորությունը` 130 ձիաուժ, վաճառքի գինը` 510000 դրամ: Ենթակա է վերանորոգման։
4) Բեռնատար ավտոմեքենա, մակնիշը՝ ZIL KO-713 (ZIL 431412, թողարկման տարեթիվը` 1991 թ., պետհամարանիշը՝ 214LL70, շարժիչի հզորությունը` 150 ձիաուժ, վաճառքի գինը` 3230000 դրամ:
5) Բեռնատար ավտոմեքենա, մակնիշը՝ GAZ KO-413 ( GAZ 5314), թողարկման տարեթիվը` 1989 թ., շարժիչի հզորությունը` 120 ձիաուժ, վաճառքի գինը` 382500 դրամ:
6) Բեռնատար ավտոմեքենա, մակնիշը՝ GAZ KO-413 ( GAZ 53) թողարկման տարեթիվը` 1990 թ., շարժիչի հզորությունը` 120 ձիաուժ, վաճառքի գինը` 382500 դրամ:
7) Անիվավոր տրակտոր, մակնիշը՝ SAME-603, թողարկման տարեթիվը` 2006թ., շարժիչի հզորությունը` 55 ձիաուժ, վաճառքի գինը` 4930000 դրամ:
8) Թրթուրավոր տրակտոր, մակնիշը՝ ԴՏ-75, թողարկման տարեթիվը` 1981., շարժիչի հզորությունը` 90 ձիաուժ, վաճառքի գինը` 382500 դրամ:
Ցանկացողները ներկայացնում են դիմում Ջերմուկ համայնքի ղեկավարին` կցելով անձնագրի պատճեն (եթե ֆիզիկական անձ է) կամ հիմնադիր փաստաթղթերը (եթե ընկերություն է)։
Վաճառքի հանված տրանսպորտային միջոցներին կարելի է ծանոթանալ տեղում, այլ պայմանների ծանոթանալու համար կարելի է զանգահարել 0287-21307 կամ 0287-21981 հեռախոսահամարներով:
Գնորդը պարտավոր է դիմումը ներկայացնելու օրվանից 10 օրվա ընթացքում ամբողջապես վճարել վաճառքի հայտարարված գումարը և կնքել առուվաճառքի պայմանագիր:


