Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզի հանրակրթական դպրոցների 437 աշակերտներ հրաժեշտ տվեցին դպրոցին 03.06.2022
Հունիսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 437 աշակերտներ հրաժեշտ տվեցին դպրոցին, որից 260-ը՝ մարզային ենթակայության միջնակարգ դպրոցներում, 177-ը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության ավագ դպրոցներում: Իսկ 9-րդ դասարանն ավարտեցին 537 աշակերտներ: Վերջին զանգի կապակցությամբ շրջանավարտներին, նրանց ծնողներին և մանկավարժներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն այցելել են դպրոցներ,

Ֆրանսիայի Հանրապետության դեսպանի այցը Վայոց ձորի մարզ 02.06.2022
Հունիսի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տկն. Անն Լույոյի հետ։ Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը ընդգծեցին երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների կարևորությունը՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ բարեկամության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ շեշտվեցին գինեգործության, զբոսաշրջության, կրթության և մշակութային-հումանիտար ոլորտները:

Սիրելի՛ վայոցձորցիներ, Ընդունեք ջերմ ու անկեղծ շնորհավորանքներս՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Մանկությունը յուրաքանչյուր մարդու համար ամենաերջանիկ և ուրախ տարիներն են՝ լեցուն քնքնշությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու գեղեցիկ հիշողություններով: Այդ հիշողությունները մշտապես ուղեկցում են մեզ և շատ կարևոր նշանակություն են ունենում ողջ կյանքի համար: Ինչպիսին կլինի մեր սերունդների կյանքը՝ պատանեկությունն ու ապագան, մեծապես պայմանավորված է մեր՝ ծնողներիս վերաբերմունքով, որովհետև բոլոր երեխաները կարիք ունեն հոգատարության, սիրո, դաստիարակության և կրթության: Իհարկե, այդ ամենն ապահովելու համար մեր պետությունն ու հասարակությունը անում է առավելագույնը: Բայց որոշիչ դերն այս հարցում պատկանում է

Հանրապետության տոնին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ Վայոց ձորի մարզային գրադարանում 30.05.2022
Մայիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Հանրապետության տոնի շրջանակում Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպված խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տատյանա Պոլուդնիցինան, Եղեգնաձորի ոստիկանության բաժնի պետ Հրազդան Կոստանյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետ Արսեն Խաչատրյանը, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, դպրոցի տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ: Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Արփինե Ավագյանը: Դպրոցականները հայրենասիրական երգերի, բանաստեղծությունների, պատվիրանների պարային և գործիքային կատարումներով ներկայացրին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման պատմությունը, հանրապետության կայանալու գործընթացի երախտավորներին: Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանն առանձնապես նշեց,

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ 28.05.2022
Սիրելի՛ վայոցձորցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի կապակցությամբ: Անկախության տոնը յուրահատուկ իմաստ ու խորհուրդ ունի բոլորիս համար, քանզի 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումով իրականություն դարձավ հայոց անկախ պետականությունը վերականգնելու մեր ժողովրդի դարավոր երազանքը: Պետականության վեցդարյա կորստից հետո հայ ազգը կրկին վերագտավ իր տեղն աշխարհում: