Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2022

  Սիրելի՛ ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:

      Մանկավարժությունը նվիրում է երեխաներ կրթելու ու դաստիարակելու դժվարին, բայցև հայրենանվեր ու պատվաբեր գործին, նվիրում՝ երեխային գիտելիք հաղորդելուն զուգընթաց, նրա հոգում մարդկային լավագույն որակներ ձևավորելու գործընթացին:

     Սերունդները միշտ ուսուցանողների վառ օրինակներով են ըմբռնում հայրենասիրության, մարդասիրության, քաջության, պատասխանատվության գաղափարները:

      Շնորհակալ ենք Ձեզանից լավագույն սերունդներ կրթելու և դաստիարակելու համար: Ձեր բազմաթիվ սաներ այսօր աչքի են ընկնում կրթության, գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության և տնտեսության զարգացման այլ ոլորտներում՝ իրենց նվիրվածությամբ և գիտելիքների անսպառ պաշարով, որոնք Դուք եք սերմանել նրանց հոգիներում:

    Այսօր, հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերող երիտասարդների հոգում Դուք եք ձևավորել գեղեցկի, բարու, վսեմի, լավի խորհուրդներին հաղորդակից լինելու գաղափարները և հանուն հանունի գործելու արվեստը:

     Իմացությամբ և նվիրյալ աշխատանքով Դուք մշտապես վայելել ու վայելում եք Ձեր սաների, մեր հասարակության ու իշխանությունների սերն ու հարգանքը: Ձեզ՝ բոլորիս խորնարհումն ու գնահատանքը:

     Սիրով շնորհավորում եմ Վայոց ձորի բոլոր դպրոցների ուսուցիչներին՝  Ուսուցչի օրվա կապակցությամբ, մաղթում եմ առողջություն, երջանկություն, համբերություն և մասնագիտական ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01