Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հոկտեմբերի 11-ին կդադարեցվի Վայոց ձորի մարզի մի շարք տարածքների ջրամատակարարումը
10.10.2022
<Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 09:30-22:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի հետևյալ տարածքների.
- Եղեգնաձոր քաղաքի՝ Նարեկացի, Անդրանիկի, Միկոյան, Մոմիկի, Սևակի, Չալաբյան, Զ.Վարդանի, Շահումյան փողոցների, Կամոյի փողոցի առանձնատների, Արսենյան փող. 2, 4, 5, 9, 31 շենքերի, Երևանյան խճուղու 13 շենքի,
- Գետափ գյուղի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


