Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Պարգևատրում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 29.06.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ցողիկ Բաբայանին պարգևատրեց պատվոգրով՝ ծրագրի իրազեկման արշավի նախապատրաստման և իրականացման ընթացքում ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն հայտնելով աշխատանքային պարտականությունները արդյունավետ և բարեխիղճ կատարելու համար՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ սա լավագույն առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու տարիների ընթացքում նրա ներդրած ջանքերը։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ 29.06.2022
2022 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի մշակույթի տան կոնֆերանս-դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգին ծանոթանալ այս

Հունիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց պարոն Խավցուկովին այցելության ու համագործակցության համար, և պատրաստակամություն հայտնեց գործադրել հնարավոր բոլոր ջանքերը այդ փոխգործակցության ամրապնդման և ԿԽՄԿ գործունեությանը նպաստելու ուղղությամբ: Մուհամեդ Խավցուկովը տեղեկացրեց, որ (ԿԽՄԿ) Գորիսի ենթապատվիրակությունը սկսել է գործել

Վայոց ձորի մարզպետը ներկա է եղել <Նազանի Projekt> ժողգործիքների անսամբլի համերգին 28.06.2022
Հունիսի 27-ին Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա է գտնվել ժողգործիքների անսամբլի համերգին: Համերգային ծրագրում անսամբլի մենակատարները հանդիսատեսին ներկայացրին

Եղեգնաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականության հողերի աճուրդ վաճառք 23.06.2022
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանը, այսուհետ Կազմակերպիչ, 2022 թվականի հուլիսի 22-ին, ժամը՝ 11։00-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարանի վարչական շենքում կիրականացնի համայնքային սեփականություն հանդիսացող հողերի աճուրդ վաճառք։ 1. Աճուրդով օտարվող հողերի տվյալներն են.