Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մրցաշար Վայոց ձորի մարզում

11.11.2022

     Նոյեմբերի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անցկացվեց Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշարը։

     Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզի համայնքների և ՀՀ ԳՄ տարածքային կառույցների ղեկավարներ, <Ռուսական տան> և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ հյուրեր։

     Մրցաշարը, որը նպատակ էր հետապնդում վաղ տարիքից խթանել դպրոցներում ֆուտբոլի մասսայականացումը, ֆուտբոլի միջոցով առողջ ապրելակերպի գաղափարի տարածումը ու դրանով իսկ ավելի շատ երեխաների ինտեգրումը, կազմակերպվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) և <Ռուսական տուն> Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

     Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը արդար խաղ և վառ տպավորություններ մաղթեց բոլոր մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ կօգտագործեն այդ հնարավորությունը մրցաշարից առավելագույնը վերցնելու և նոր փորձ ձեռք բերելու համար՝ ի դեմս հայկական ֆուտբոլի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկու իրենց աչքի առջև ունենալով հաջողության օրինակ։

     Մասնակցող 4 դպրոցական թիմերից (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ և Արենի համայնքներից) հաղթող ճանաչվեց Վայք համայնքի ֆուտբոլի թիմը։ Մրցաշարը ոչ միայն նոր շունչ հաղորդեց մարզի ֆուտբոլային կյանքին, այլև միավորեց՝ ջնջելով սահմանը մասնակիցների և հանդիսատեսի միջև՝ վառ և դրական հույզեր պարգևելով բոլորին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 15:53:39