Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ցավակցական ուղերձ 17.08.2022
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանն իր խորին ցավակցությունն է հայտնում և կիսում է առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվածների ընտանիքների ու հարազատների վիշտը՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր 16.08.2022
Հարգելի վայոցձորցիներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը․

Սիրելի' երիտասարդներ, Այսօր, միանալով ողջ աշխարհի շնորհավորանքներին, հպարտությամբ նշում ենք երիտասարդության միջազգային օրը։ Այն երիտասարդների, ովքեր իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի պետականության ստեղծման և զարգացման գործում, Ովքեր համախմբվելով հայրենիքի անվտանգության գաղափարի շուրջ՝ մինչև վերջ պայքարել են իրենց ընտանիքի, երկրի ազատության և ապագայի համար, և ովքեր այժմ էլ արժանապատվորեն շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը, Նրանց տոնը, ովքեր այսօր լինելով մեր երկրի կարևորագույն հարստությունը, վաղը կերտելու են մեր պետության պատմությունը նոր էջերով, Ձեր տոնը, սիրելի՛ երիտասարդներ։

Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզում 12.08.2022
Երիտասարդների միջազգային օրվան նվիրված գեղեցիկ միջոցառում Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի ստուդիայի սաների և ստուդիայի ղեկավար, տաղանդաշատ երաժիշտ Անդրանիկ Հարությունյանի կատարմամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն ընդունեց ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի ղեկավարին 11.08.2022
Սույն թվական օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ) Գորիսի գրասենյակի ղեկավար Սահականուշ Եղիազարյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը։

Աշխատանքային հանդիպում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ <ԱՌՆԱՊ> հիմնադրամի հետ 11.08.2022
Օգոստոսի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանն ընդունեց Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի տնօրեն Արա Բարսեղյանին։ Կարևորելով մարզում ծրագրերի արդյունավետ իրականացման գործում Վայոց ձորի մարզպետարանի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և հիմնադրամի փորձագետների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում,