Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նիստ Վայոց ձորի մարզպետարանում

18.11.2022

   2022 թվականի նոյեմբերի 16-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ <Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի> թիվ 3 նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը: Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները:


     Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը.
1. 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում քաղաքացիական շինություններին պատճառած վնասների վերաբերյալ:
2. 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում և Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներին (արոտավայր, խոտհարք, նոր գոյացող անտառային տարածք), Վայոց ձորի և Սյունիքի մարզերի գյուղացիական տնտեսություններին հասցված վնասների վերաբերյալ:

    Առաջին հարցը ներկայացրեց Վայոց ձորի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Հախնազարյանը, իսկ երկրորդ հարցը՝ մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը:

    Որոշվեց.
    1. Հաստատել 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում քաղաքացիական շինություններին պատճառած վնասների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունները և վնասի հաշվարկները:
     2. Հաստատել 2022թ. սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում և Վայք համայնքի Կարմրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքներին (արոտավայր, խոտհարք, նոր գոյացող անտառային տարածք), Վայոց ձորի և Սյունիքի մարզերի գյուղացիական տնտեսություններին հասցված վնասների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասները գնահատող համայնքային հանձնաժողովների ներկայացրած արձանագրությունները և վնասի հաշվարկները:
     3. Մարզային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքային հանձնաժողովների արձանագրությունները և վնասի հաշվարկները ներկայացնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

     Ամփոփելով նիստի աշխատանքները, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նիստի մասնակիցներին և բոլորին մաղթեց աշխատանքային հաջողություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-12-01 17:23:29