Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

17.11.2022

  Սիրելի՛ ուսանողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։

    Ուսանող լինելը պատիվ է ու պարտականություն: Պատիվ է, որովհետև բոլորին չի տրվում այն, այլ ձեռք է բերվում անքուն գիշերների ու տարիների համառ աշխատանքի շնորհիվ, պարտականություն՝ ձեռք բերած գիտելիքը ծառայեցնելու անձնական կյանքի, ընտանիքի, մարզի և հայրենիքի բարօրության ապահովմանը:

    Արդիական գիտելիքներով հարուստ, հավակնոտ գաղափարներով լեցուն, նապատակասլացությամբ օժտված, նախաձեռնող և համարձակ երազանքներ ունեցող երիտասարդներն են մեր երկրի ապագան կերտողները՝ վաղվա մեր գիտնականներն ու մտավորականները, պետական, ռազմական ու քաղաքական գործիչները, ոլորտային լավագույն մասնագետները, ի դեմս որոնց, մենք հավատում ենք մեր երկրի ապագային ու բարօրությանը:

    Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մայրաքաղաքում և Վայոց ձորի մարզում գործող ԲՈՒՀ-երում և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչու ոչ, նաև արտերկրում սովորող վայոցձորցի բոլոր ուսանողներին: Մաղթում եմ առողջ, երջանիկ, հիշարժան ու անմոռաց պահերով հագեցած ուսանողական կյանք և բազում գիտական ձեռբերումներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-15 14:53:08