Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարի աշխատանքային այցը Վայոց ձորի մարզ 20.07.2022
Հուլիսի 19-ին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Այցի նպատակն էր հետևել մարզի մի շարք համայնքներում սուբվենցիոն ծրագրերով և պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է Մ-2-Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 98․0-կմ 101․4 հատվածի /3․4 կմ/, ինչպես նաև Նորավանք վանական համալիր տանող 8․1 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։

<Իմ Հայաստան, իմ Վայոց ձոր> խորագիրը կրող մանկական երգչախմբային համերգ-փառատոն Վայոց ձորի մարզում 19.07.2022
Հուլիսի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը ներկա գտնվեց Նորավանք վանական համալիրում տեղի ունեցած մանկական երգչախմբային համերգ-փառատոնին։ Միջոցառմանը ներկա էին նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Ատգեն Արմենյան հիմնադրամի տնօրեն Վան Արմենյանը, բարձրաստիճան այլ հյուրեր։

Հուլիսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին: Այցի շրջանակում տեղի ունեցավ մարզում բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) և պարտադիր հավաստագրման գործընթացին վերաբերող խորհրդակցություն, մարզի առողջապահական կազմակերպությունների տնօրենների, բուժաշխատողների և հավաստագրման գործընթացի պատասխանատուների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը: Հանդիպման նպատակը

Հուլիսի 15-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացել է հանդիպում՝ ծրագրի իրազեկման նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, (CARD) հիմնադրամի ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում

Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը 14.07.2022
2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում հուլիսի 13-ին Վայոց ձորի մարզից նորակոչիկների հերթական խումբը մեկնեց համալրելու հայոց բանակի շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, հոգևորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ներկաներին, բարի ճանապահ, անվտանգ ծառայություն և բարի տունդարձ մաղթեց նորակոչիկներին: Նրանց հորդորեց խստորեն պահպանել զինվորական ծառայության կարգ ու կանոնը և պատվով ու բարձր պատասխանատվությամբ ծառայել հայրենիքին: Ուժ ու եռանդ չխնայել հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախի խաղաղությունն ապահովելու գործում: Օրհության խոսք ասաց