Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրու բացման հանդիսավոր միջոցառմանը

02.12.2022

    Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը, որ տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում, ներկա է եղել նաև ԱլբերտԱզարյանը:

    Հանդիսավոր միջոցառումից հետո Արարատ Գրիգորյանը հանդիպել է <Օղակների արքա> Ալբերտ Ազարյանին, անձնական զրույցի ժամանակ իր հիացմունքն արտահայտել լեգենդար մարմնամարզիկի անցած ուղու վերաբերյալ և խոսել Վայոց ձորի մարզում սպորտային մարմնամարզության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին:

     Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հյուրընկալել էր սպորտային մարմնամարզության 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին: Այդ հանդիպման ժամանակ էլ քննարկվել են Վայոց ձորի մարզում սպորտային մարմնամարզության զարգացման հետ առնչվող խնդիրները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57