Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ

01.12.2022

   Նոյեմբերի 29-ին մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին և Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ներկայացուցիչ Յետսկե Կլեյնին։

   Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամաբ ցուցաբերվող շարունակական ուշադրության և բարեկամական հարաբերությունների համար, որոնք գնալով ավելի են ամրապնդվում՝ ստեղծելով համագործակցության զարգացման նոր հեռանկարներ։

   Դեսպան Նիկո Սխերմերսն իր հերթին նշեց, որ կատարված աշխատանքների շնորհիվ ստեղծվել են համագործակցության բոլոր հիմքերը, և համատեղ ուժերի ներդրմամբ հնարավոր կլինի հասնել կողմերի առջև ուղենշված բոլոր նպատակների իրականացմանը։

   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցությանը վերաբերող հարցեր՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու այդ համագործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։

   Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Ջերմուկ համայնք՝ սահմանամերձ շրջաններում առկա իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Արարատ Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրեց սեպտեմբերի 13-14-ին ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքները՝ թիրախավորված քաղաքացիական բնակչությանը և ռազմական նշանակություն չունեցող ենթակառուցվածքներին, ինչը հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և այն հասանելի դարձնել միջազգային հանրությանը։

   Կողմերն այցելեցին նաև Արենի համայնքի Արփի բնակավայր, որտեղ Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ շուտով մեկնարկելու է <Վերադարձ արմատներ> ծրագիրը՝ միտված նպաստելու Արփի և Աղավնաձոր բնակավայրերի կանանց ներուժի բացահայտման միջոցով բնակիչների բարեկեցության ապահովմանն ու այդպիսով համայնքների զարգացմանը։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53