Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկացում 02.12.2022
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի դեկտեմբերի 2-ին ժամը 10:30-20:00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը, որ տեղի է ունեցել Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում, ներկա է եղել նաև ԱլբերտԱզարյանը: Հանդիսավոր միջոցառումից հետո Արարատ Գրիգորյանը հանդիպել է Ալբերտ Ազարյանին, անձնական զրույցի ժամանակ իր հիացմունքն արտահայտել լեգենդար մարմնամարզիկի անցած ուղու վերաբերյալ և խոսել Վայոց ձորի մարզում սպորտային մարմնամարզության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին: Նշենք, որ

Հանդիպում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսի հետ 01.12.2022
Նոյեմբերի 29-ին մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպեց աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ այցելած Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին և Թագավորության արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ներկայացուցիչ Յետսկե Կլեյնին։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամաբ ցուցաբերվող շարունակական ուշադրության և բարեկամական հարաբերությունների համար, որոնք գնալով ավելի են ամրապնդվում՝ ստեղծելով համագործակցության զարգացման նոր հեռանկարներ։

Նոյեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Ալմազ Բուրկուտովին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։ Հանդիպման ընթացքում Ալմազ Բուրկուտովը ներկայացրեց ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկում կայացավ Վայոց ձորի մարզպետարանի հետ ներկա և հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես անդրադարձ կատարելով 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված բնակչության կարիքների գնահատմանն ու աջակցության ցուցաբերմանը։

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դասախոսական թիմը և ծրագրի փորձագետները Վայոց ձորի մարզպետարանում անց են կացրել թեմայով հերթական դասընթացը, որին մասնակցել են Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ և համայնքապետարանների ներկայացուցիչներ: Դասընթացին ներկայացվել են Հայաստանում կլիմայի փոփոխությանը, կլիմայի փոփոխության ռիսկերին ու խոցելիությանը, կլիմայական ռիսկերի նկատմամբ խոցելիության ոլորտային գնահատումների արդյունքներին