Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին անջատենք բոլոր լույսերը՝ միանալով <Երկրի ժամը> նախաձեռնությանը

20.03.2023

     Հարգելի’ վայոցձորցիներ,
      2008թ. ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվում է <Երկրի ժամը>, աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը, որն այս տարի անցկացվելու է մարտի 25-ին, ժամը 20:30-21:30-ին:

      Միջոցառմանը մասնակցում է ավելի քան 190 երկիր և 7000 քաղաք՝ մեկ ժամով անջատելով շենքերի, շինությունների, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի հիմնական փողոցների լուսավորությունը, նպաստելով Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելուն։

     Հորդորում ենք՝ մարտի 25-ին, ժամը 20:30-ին, միանալով <Երկրի ժամը> բնապահպանական շարժմանը, մեկ ժամով անջատել էլեկտրականությունը, մոլորակի բնապահպանական խնդիրները նվազեցնելու և ավելի կանաչ ապագա ունենալու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53