Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 03.01.2023

ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2022

Սիրելի՛ վայոցձորցիներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ամանորն ընտանեկան տոն է, սպասված յուրաքանչյուրիս կողմից: Որպես կանոն մարդիկ Ամանորն ընդունում են ընտանիքի անդամների հետ, փոխադարձ ձեռքսեղմումով, ողջագուրումներով, ջերմ շնորհավորանքներով և ամենաբարի մաղթանքներով: Կեսգիշերից հետո այս ջերմ միջավայրի աշխարհագրությունն ընդլայնվում է՝ հարազատներին, բարեկամներին, ընկերներին և պարզապես ցանկացած քաղաքացու ուղղված աներևակայելի բարի ցանկություններով: Ժողովուրդն իրավացիորեն ասում է՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այպես էլ կանցի ողջ տարին: Սիրելինե՛րս, հետևենք ժողովրդական այս փիլիսոփայությանը: Այո’, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր ու սեր, վառ լույսեր ու տոնական տրամադրություն, ծրագրերի ու նպատակների իրականացման նոր հնարավորություններ, երազանքներ ունենալու ու փայփայելու ակնկալիք, սկսած՝ անձնական կյանքից մինչև ընտանեկան, համայնքային, ազգային և համապետական տիրույթներ: Եվ մենք կարող ենք ու պարտավոր ենք գործել այնպես, որ իրականան մեր սպասելիքները: Պատմություն դարձավ ևս մեկ տարի, իր հետ տանելով

Կայացավ < ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական  հանձնաժողով>-ի 2022 թվականի ամփոփիչ նիստը

Կայացավ < ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով>-ի 2022 թվականի ամփոփիչ նիստը 29.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 28-ին մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։ Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. 1. 2022 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզում գենդերային քաղաքականության իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: 2. > հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն: 3. ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի շրջանակներում 2023 թվականին նախատեսվող միջոցառումների ցանկի քննարկում: Առաջին հարցը ներկայացրեց

Անտառկառավարման պլանի ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում

Անտառկառավարման պլանի ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 28.12.2022

2022 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի մարզպետարանում տեղի ունեցան ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի ՊՈԱԿ-ի մասնաճյուղի անտառկառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գանահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլի հասարակական լսումները։ Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը. Հայտի համառոտ ներկայացում Հարցեր ու պատասխաններ Ելույթներ Որոշման ընդունում Բանախոսներն էին

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի 28.12.2022

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի, որը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը՝ 10.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> տարեվերջյան ամփոփիչ նիստը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> տարեվերջյան ամփոփիչ նիստը 27.12.2022

2022 թվականի դեկեմբերի 22-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։ Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը. 1. ՀՀ Վայոց ձորի մարզի 2022 թվականին կատարած աշխատանքները, 2. Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանն ուղղված աշխատանքները, 3. Քննարկումներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-18 16:48:21