Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև

16.05.2023

     Վայոց ձորի մարզը շարունակում է ընդլայնել իր ապակենտրոնացված համագործակցության շրջանակները։

     Մայիսի 15-ին կնքվեց միջմարզային բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր Վայոց ձորի մարզի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Անհոյ նահանգի միջև՝ հիմք դնելով երկու մարզերի միջև ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման գործընթացի համար։

     Հուշագիրը ստորագրվեց Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանի և Անհոյ նահանգի ժողովրդական կառավարության արտաքին գործերի գրասենյակի տնօրեն Ցին Ծյունֆենի կողմից։ 

     Այդ համագործակցությունը էլ ավելի ամրապնդվեց երկու մարզկենտրոնների՝ Եղեգնաձորի և Հեյֆեյի միջև քույր քաղաքներ դառնալու մտադրության մասին հուշագրով, որը ստորագրեցին Եղեգնաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Ավագյանը և Հեյֆեյ քաղաքի փոխքաղաքապետ Չժաո Մինը։
Առցանց ձևաչափով իրականացվող ստորագրման արարողությանը մասնակցում էին Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը, բարձրաստիճան այլ հյուրեր։

     Հանդիպման ընթացքում կողմերը նշեցին, որ մշտապես բարձր են գնահատել երկու ժողովուրդների միջև դարերից բխող բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, և հպարտ են, որ հուշագրերի ստորագրմամբ հնարավորություն ունեն ընդլայնել հայ-չինական ապակենտրոնացված համագործակցության շրջանակները և իրենց փոքրիկ, բայց արժեքավոր ներդրումն ունենալ երկու երկրների միջև համագործակցության շարունակական ամրապնդման գործում։

     Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին, գոհունակությամբ ընդգծվեց, որ հուշագրերի ստորագրումը կարևոր իրադարձություն է Վայոց ձորի մարզի և Անհոյ նահանգի համար, որը նոր էջ է բացում մշակույթի, զբոսաշրջության, կրթության և տնտեսության ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդհանուր եզրեր գտնելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:46:08