Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունն այցելել է Արխանգելսկի առևտրաարդյունաբերական պալատ

17.05.2023

   ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի պատվիրակությունն այցելել է Արխանգելսկի առևտրաարդյունաբերական պալատ: Հանդիպումը նվիրված էր համագործակցության հեռանկարային ոլորտների քննարկմանը։ Հանդիպման օրակարգի առանցքում մարզերի միջև զբոսաշրջության, արդյունաբերական և առևտրային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերն էին:

   Պատվիրակության անդամները ներկայացրել են Վայոց ձորի մարզի տնտեսության կարևորագույն ուղղությունները, առողջարանային բուժման և հանգստի հնարավորությունները, արտահանման ներուժ ունեցող արտադրանքները, ինչպես նաև մարզի՝ ներկրման համար անհրաժեշտ առաջնահերթությունները: Խոսվեց նաև վայոցձորյան և հայկական արտադրանքի՝ Արխանգելսկի մարզ արտահանելու հնարավորությունների, գոյություն ունեցող ծավալների ընդլայնաման և բեռնափոխադրման կազմակերպման հետ կապված հարցերի վերաբերյալ:

   Արխանգելսկի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներն իրենց հերթին խոսեցին Արխանգելսկի բնական, գիտական և մարդկային ներուժի, ինչպես նաև ագրոարդյունաբերական և փայտանյութի ձեռնարկությունների ռեսուրսների մասին:

   Քննարկումների արդյունքում առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ հանդիպման ընթացքում քննարկված խնդիրները, հարցերը և առաջարկները հասցեագրելու և հետագա համագործակցության միջոցով պայմանագրային դաշտ բերելու նապատկով:

   Կարևորելով հայ համայնքի դերը ապակենտրոնացված համագործակցության զարգացման գործում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում <Ռուսաստանի հայերի միություն> համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի շրջանային բաժանմունքի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Մամիկոն Գեկչյանի գլխավորությամբ։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են ապրանքաշրջանառության հետ կապված հարցեր և խնդիրներ, ինչպես նաև բարձրաձայնվել է դեպի Հայաստան ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտության հարցը:

   Աշխատանքային ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզի պատվիրակության անդամներն այցելել են Արխանգելսկի մարզի փայտամշակման առաջատար ձեռնարկություններից մեկը, որտեղ ծանոթացել են արտադրական ողջ գործընթացի հետ՝ սկսած հումքի ստացումից մինչև պատրաստի արտադրանքի պահեստավորում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38