Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում 2023 թվականի հունիսի 16-ին անցկացվեց Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի առաջին նիստը: Նիստը նախագահում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը (հանձնաժողովի նախագահի տեղակալ), քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սրբուհի Դավթյանը (հանձնաժողովի քարտուղար): Նիստին մասնակցում էին մարզպետի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզում գործող այլ պատասխանատու կառույցների աշխատակիցներ։

Եղեգիս համայնքում տեղի կունենա ավագանու հերթական նիստը 19.06.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, Եղեգիսի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2023թ․ հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը։

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Վայոց ձորի մարզում 15.06.2023
Հունիսի 14-ին Վայոց ձորի մարզում անցկացվեց «Անտառային հրդեհների հրդեհաշիջման կազմակերպում և իրականացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի նպատակն էր կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ և արձագանքող ուժերի գործնական հմտությունները խոշոր անտառային հրդեհների դեպքում կանխարգելիչ, հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքների իրականացման գործում, ինչպես նաև ստուգել >, > մասնաճյուղի անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանների իրատեսությունը։

Իրազեկում 15.06.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին` ժամը 11:00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ։
Հունիսի 13-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Վայոց ձորի մարզի գյուղոլորտի և համայնքների ներկայացուցիչների հետ՝ մարզում մանր և խոշոր եղջերավոր կենդանիների՝ դաբաղ հիվանդության դեմ կանխարգելիչ պատվաստման միջոցառումների ծրագիրը և անելիքները քննարկելու նպատակով։



