Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայկական Ռոմանսիադայի մասնակցության մրցույթ

14.09.2023

   Հարգելի վայոցձորցիներ

   Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 28-ին <Դոմ Մոսկվի> Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի կունենա <Ռոմանսիադա> ռուսական ռոմանսի միջազգային մրցույթի տարածաշրջանային նախընտրական փուլը՝ <Հայկական Ռոմանսիադան>։

   Մրցույթն իրականացվում է <Դոմ Մոսկվի> Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և <Ռոմանսիադա> ռուսական ռոմանսի միջազգային մրցույթի կազմակերպիչ, ՌԴ վաստակավոր գործիչ Գալինա Պրեոբրաժենսկայայի համատեղ նախաձեռնությամբ։

ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Մրցույթի ընտրական փուլը կազմված է 4 փուլից։ Անց է կացվում մեկ օր և ավարտվում է Գալա-համերգով, որի ընթացքում հանձնվում են մրցանակները, պատվոգրերը և պարգևները:

1-ին փուլ -դասական կոմպոզիտորի ռոմանս
2-րդ փուլ- ժամանակակից կոմպոզիտորի ռոմանս
3-րդ փուլ- այլ ժանրի ռոմանս (գնչուական, դերասանական և այլն)
4-րդ փուլ- ազգային ռոմանս
Մասնակիցների տարիքը՝ 17-ից 26 տարեկան.


   Մրցույթի հաղթողը իրավունք է ստանում մասնակցելու դեկտեմբերին Մոսկվայի Մայր տաճարում անցկացվող մրցույթի եզրափակիչ փուլին։

   <Հայկական Ռոմանսիադա> մրցույթի ժյուրին գլխավորում են մշակույթի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը և<Ռոմանսիադա> ռուսական ռոմանսի միջազգային մրցույթի կազմակերպիչ Գալինա Պրեոբրաժենսկայան։

   Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը՝ <Դոմ Մոսկվի> ՄՄԳԿ կամ հետևյալ էլ․ փոստով՝ info@dommoskvy.am, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ընկերություն (0001, Երևան, Սայաթ-Նովա 15) կամ msa.2001@mail.ru էլ․ փոստի հասցեով։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08