Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ էր այցելել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը

13.09.2023

   Սեպտեմբերի 12-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, Հարավային Կովկասում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գրասենյակի (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանին, բնապահպանական ոլորտի այլ ներկայացուցիչների։ Հանդիպման նպատակն էր քննարկել արջ-մարդ կոնֆլիկտի մեղմացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները, ստորագրել ոլորտին առնչվող հուշագրեր։
   Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Ա․ Գրիգորյանը բարձր գնահատեց բնապահպանական ոլորտի տարբեր կառույցների հետ սերտ համագործակցության արդյունքում մարզի շրջակա միջավայրի բարելավման ուղղությամբ արձանագրած շոշափելի ձեռքբերումները։
   ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպման ժամանակ գործընկերներին ներկայացրեց արջ-մարդ կոնֆլիկտի մեղմացմանն ուղղված գործողությունների ընթացքը, խնդրի լուծման՝ շրջակա միջավայրի նախարարության տեսլականը՝ կարևորելով բնապահպանական և սոցիալական շահերի լավագույն համադրումը, և հույս հայտնեց, որ մարզպետի աշխատակազմի և միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա։
   Վերներ Թութը նշեց, որ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը 2022 թվականից իրականացնում է ծրագրեր՝ ուղղված կլիմայի փոփոխությունների կանխարգելմանը՝ ելնելով հետևյալ սկզբունքներից՝ պահպանել բնությունն ու լանդշաֆտները, բարելավել առկա ռեսուրսները և ստեղծել մարզի բնակիչների համար տեղում եկամուտներ ստանալու նոր հնարավորություններ։ Ըստ նրա՝ շարունակական են լինելու աջակցության ծրագրերը։
   Այնուհետև կնքվեց եռակողմ հուշագիր  Եղեգիս համայնքի, <<Արփի Սոլար>> ՍՊԸ-ի , Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի միջև, որով համայնքին փոխանցվեցին 40 կվտ հզորությամբ արևային կայան, 5 հատ 2 կիլովատանոց շարժական արևային կայաններ, 6 հատ էլեկտրական հովիվներ։
   Մյուս եռակողմ հուշագիրը վերաբերում էր Շատին և Հերմոն բնակավայրերում առնվազն 8 տարի բնապահպանական միջոցառումներ իրականացնելուն / Վայոց ձորի Եղեգիս համայնք, WWF-Հայաստան, «Եղեգ» համայնքային սոցիալական-բնապահպանական հասարակական կազմակերպություն/ ։
   Այցի երկրորդ մասում հանդիպման մասնակիցները Շատինում դիտարկեցին տեղադրված էլեկտրական հովիվները, գնահատեցին դրանց արդյունավետությունը։
   Նշվեց, որ խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել, ուստի աշխատանքները պետք է կրեն շարունակական բնույթ։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08