Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր գտնվում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 13.07.2023
Հուլիսի 12-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով գտնվում էր Վայոց ձորի մարզում։ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը և մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հիմնահարցերով զբաղվող աշխատանքային խմբի անդամներն այցելել են Եղեգիս համայնքի Շատին բնակավայր՝ արջերի կողմից տնային տնտեսություններին հասցված վնասներին տեղում ծանոթանալու և բնակիչների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Ծիրանի փառատոն Ջերմուկ համայնքում 13.07.2023
Սիրելի՛ հայրենակիցներ Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու Վայոց ձորի մարզում առաջին անգամ անցկացվող Ծիրանի փառատոնին։

Իրազեկում 12.07.2023
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ միջոցառումների անցկացման պլան-ժամանակացույցի համաձայն՝ Վայք համայնքի Գոմք և Մարտիրոս բնակավայրերում ս/թ հուլիսի 14-ին, Եղեգնաձոր քաղաքում հուլիսի 21-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, իրականացվելու են > թեմայով ուսումնավարժություններ։ Գործարկվելու են բնակավայրերի շչակները։ Խնդրում ենք չանհանգստանալ։

Եղեգիս համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 12.07.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Շատինի միջնակարգ դպրոցում տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Եղեգնաձոր համայնքում տեղի կունենա ավագանու արտահերթ նիստը 11.07.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հուլիսի 13-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը 07.07.2023
Հուլիսի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ մարզի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում 2023 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում իրականացված իրավական-մասնագիտական հսկողության վերաբերյալ հաշվետվության, համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս տարվա սուբվենցիայի ծրագրերի ընթացքի, առաջին կիսամյակում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների հարցերն էին։


