Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին

12.10.2023

   Հոկտեմբերի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սերգեյ Կոպիրկինին։
   Պատվիրակության կազմում էին նաև դեսպանի խորհրդական Ա. Նովիկովը, «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի տնօրեն Վ. Կարապետյանը, Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վ․ Ֆեֆիլովը:
   Հանդիպման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում մարզում ստեղծված հումանիտար իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
   Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ Հատուկ ուշադրություն են դարձրել կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում իրականացվող ծրագրերին և շարունակական համագործակցությանը։
   Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք բարձր գնահատեցին հետագա համագործակցության և համատեղ նախագծեր մշակելու և իրականացնելու պատրաստակամությունը և վստահություն հայտնեցին, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17