Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աջակցության ծրագրեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների համար 11.10.2023
Հոկտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանն ընդունեց Սյունիքում Յունիսեֆի նախաձեռնությունների համակարգող Հեղինե Ղուկասյանին և ՄԱԿ-ի Նյույորքյան գլխավոր գրասենյակի արտակարգ իրադրությունների մասնագետ Նարինե Ասլանյանին։ Հյուրերը ներկայացրեցին վերջին օրերին Յունիսեֆի կողմից Կարմիր խաչի օժանդակությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների խնդիրների լուծմանն ու կարիքների բավարարմանն ուղղված կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերը։Դրանց արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է հավաքագրել տվյալներ,նաև ակնկալվում է մարզային և տեղական իշխանությունների օժանդակությունը և ուղղորդումը, որպեսզի տրամադրվող աջակցությունը լինի նպատակային և հասցեական։

Մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին 11.10.2023
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մարզի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար՝ նշելով, որ Վայոց ձորը մշտապես բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների միջև փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունները՝ փորձելով ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իր ներդրումն ունենալ այդ բարեկամության ամրապնդման գործում։ Դրա մասին վկայում է դեռևս 2010թ․ Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ կուսակալության հետ կնքված հուշագիրը և հաջորդող համագործակցությունը։

Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2023 թվականի չորրորդ նիստը 09.10.2023
2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի չորրորդ նիստը։ Օրակարգում ներառված է հետևյալ հարցը․ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների վերաբերյալ Զեկուցող՝ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վ․ Ասլանյան Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք․ Եղեգնաձոր, Շահումյան 5։

Տեղի կունենա Եղեգնաձոր համայնքի ավագանու հերթական նիստը 09.10.2023
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18։00-ին, Եղեգնաձորի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի նախաձեռնությամբ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերի անդամները հոկտեմբերի 7-ին և 8-ին հանդիպեցին մարզում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Ջերմուկ, Վայք, Արենի,Գետափ, Վերնաշեն, Ագարակաձոր, Գլաձոր բնակավայրերում նրանք մեր հայրենակիցներին համապարփակ կերպով ներկայացրեցին պետական աջակցության բոլոր ծրագրերը, որոնք նպատակաուղղված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տարաբնույթ խնդիրների լուծմանը՝ առողջական, կրթական, ֆինանսական, աշխատանքի տեղավորման և այլն, բաժանեցին համապատասխան տեղեկատվական թերթիկներ, ուղղորդեցին հետագա անելիքների կազմակերպման առումով։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ 07.10.2023
Հարգելի՛ գրադարանավարներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ: Օրը մեկ անգամ ևս առիթ է նորից վերահաստատելու հայ ժողովրդի՝ դարերի խորքից եկող առանձնահատուկ ակնածանքը գրի և դպրության, գրքի և գիտելիքի հանդեպ, հիշելու, որ մեր նախնիները վայրի ցեղեր և քոչվորներ չէին, և նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքներն «առաջ էին ընկնում» իրենց հեծելագնդերից, տարածվում, սփռվում աշխարհով մեկ... Եվ այդ հայապահպան գործում անգնահատելի են ոչ միայն գիրք ստեղծողի, այլև այն պահպանողի և սերունդներին փոխանցողի, գրքի նկատմամբ սեր ու հարգանք սերմանողի դերն ու առաքելությունը:


