Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություններ մարզի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներ ունեցող դպրոցներ

20.10.2023

   Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Տ․ Պոլուդնիցինան և մասնագետներն այցելեցին «Սիրանույշ» ճամբար՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաների ծնողներին հանդիպելու, մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալու դեպքում աշխատանքի տեղավորելու իրավակարգավորումներին ծանոթացնելու և հետագայում լրացուցիչ աջակցության ծրագրերում ընդգրկելու նպատակով։ Այնուհետև նրանք եղան Եղեգիսի միջնակարգ և Հերմոնի հիմնական դպրոցներում, որտեղ սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներ։ Այցելության հաջորդ վայրերն Արենիի և Արփիի միջնակարգ դպրոցներն էին, որտեղ ևս ընդգրկված են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցահասակ երեխաներ։
   Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները տեղում ծանոթացան երեխաների՝ հանրակրթության մեջ ներգրավվելու գործընթացին, ինչպես նաև դասագրքերով և գրենական պիտույքներով նրանց ապահովվածության խնդիրներին, զրուցեցին երեխաների և դասավանդող ուսուցիչների հետ։
   Քննարկվեցին երեխաների մոտ նկատվող հոգեբանական սթրեսները հաղթահարելու հարցերը:
   Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից, ըստ անհրաժեշտության, իրականացվում է սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների գնահատման և աջակցության տրամադրման գործընթաց:
   ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների կողմից նմանատիպ այցերը կկրեն շարունակական բնույթ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53