Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարունակվում է համագործակցությունը Վայոց ձորի մարզի և Ճապոնիայի դեսպանատան միջև

25.10.2023

   Հոկտեմբերի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկա գտնվեց Վայքի համայնքապետարանի և Ճապոնիայի դեսպանատան միջև <Վայք համայնքի <Զառիթափի մանկապարտեզ> ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի վերանորոգում> դրամաշնորհային ծրագրի ստորագրման արարողությանը:

   Պայմանագիրը ստորագրեցին Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանը և Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մասանորի Ֆուկուշիման։

   Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորեց կողմերին արձանագրված հաջողության համար և, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշեց․ <Մեր երեխաները մեր երկրի կայուն զարգացման և հուսալի ապագայի կարևորագույն երաշխիքն են, որի հիմքը դրվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ Եվ եթե մենք այսօր նրանց համար ապահովենք հասարակության լիարժեք անդամ ձևավորվելու նախադրյալները, վաղը մենք կունենանք կրթված, ուժեղ և նպատակասլաց սերունդ>:

   Ճապոնիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող ծրագրի հիմնաքարը նախադպրոցական երեխաների ուսումնական միջավայրի բարեկարգումն է: Մանկապարտեզի դասասենյակները կվերանորոգվեն և կապահովվեն անհրաժեշտ հարմարություններով՝ նպաստելով Զառիթափ բնակավայրի երեխաների՝ հարմարավետ միջավայրում իրենց կրթական ճանապարհորդությունը լավագույն կերպով սկսելուն։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38