Հայտարարություններ (թափուր հաստիքներ)
Այլ հայտարարություններ
2023թ. մարտի 9-18-ը կայանալիք Կահիրեի միջազգային 56-րդ տոնավաճառին մասնակցելու հրավերի մասին
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտեր լրացնելու համար այցելեք հետևյալ հղումներով՝
Առդիր 1
Առդիր 2
Առդիր 3
Տոնավաճառը Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ամենախոշոր առևտրատնտեսական միջոցառումներից է, որը մասնակից պետությանը հնարավորություն է տալիս Եգիպտոսի և արտերկրից ժամանած գործարար շրջանակներին ներկայացնել իր տեղական արտադրանքը՝ նպաստելով մերձավորարևելյան և աֆրիկյան երկրների հետ առևտրային համագործակցության խորացման համար նոր ուղղությունների նախանշմանը:
Տոնավաճառին հնարավոր է ներկայացնել տարբեր ոլորտների արտադրանք (տեխնոլոգիական, շինարարական (պայմանավորված երկրում ընթացող մեծամասշտաբ շինարարական աշխատանքներով՝ եգիպտական կողմը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն), արհեստագործական, դեղագործական, գյուղատնտեսական, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչք, ծխախոտ և այլն)։
Տոնավաճառը տարածաշրջանի գործարարների հետ նոր կապեր հաստատելու և համագործակցություն ձևավորելու մեծ հնարավորություններ է ընձեռում:
Հայտարարված է` 22.02.2023
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` ՀՀ ՎՁՄ զարգացման ծրագրերի,զբոսաշրջության և վերլուծության բաժին
Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5
Հեռ.` +374281.2.55.08
էլ. փոստ`